Կրեմլյովսկայա փողոց (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրեմլյովսկայա փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՎախիտովսկի շրջան և 1-ին ոստիկանական տեղամաս
Երկարություն1050 ± 1 մետր
Փոստային ինդեքս420014, 420008 և 420111

Կրեմլյովսկայա փողոց (թաթ.՝ Кремль урамы), գլխավոր փողոց Կազանի պատմական կենտրոնում, Վախիտովսկի շրջանում։ Սկիզբ է առնում Մայիսի 1-ին հրապարակից և ավարտվում Կազան համալսարանական պուրակում։

Փողոցի նախկին անուններն են՝ Սպասկայա (ըստ Կազանի Կրեմլի Սպասկայա աշտարակի), Վոսկրեսենսկայա (17-րդ դարի վերջից, ըստ Սուրբ Հարության քանդված եկեղեցու, 1671 թվական), Չերնիշևսկայա (1917 թվականից), Լենինի (1960 թվականից)։ Ներկայիս անվանումը փողոցը ստացել է 1996 թվականին[1]։

Փողոցն ի հայտ է եկել 16-րդ դարում[2]։ Փողոցի հիմնական շինությունները ձևավորվել են 19-րդ դարում։ 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում փողոցի երկայնքով գործել է ձիակառքի գիծը, այնուհետև՝ № 4 տրամվայը։ 20-րդ դարի երկրորդ կեսին փողոցով է անցել Կազանի հազվագյուտ № 15 ավտոբուսը։ Ներկայումս փողոցի երկայնքով անցնում է № 98 միկրոավտոբուսը։

1050 մետր երկարությամբ փողոցը բլրի գագաթից ձգվում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք[3]։ 2011 թվականին փողոցի երկայնքով մայթերը սալիկապատվել են[4]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական առավել կարևոր հուշարձաններն են՝

Փողոցի անմիջական հարևանությամբ է գտնվում Պետրոպավլովսկյան տաճարը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Прогулки по Казани: улица Кремлёвская». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  2. «Кремлёвская». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  3. Яндекс карты
  4. К концу августа улица Кремлёвская обретет новый вид
  5. «Чернояровский пассаж». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  6. «Дом Ушковой». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.