Ալեքսանդրովսկի պասաժ (Կազան)
![]() | |
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կազան |
Հիմնադրված է | 1883 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Ալեքսանդրովսկի պասաժ (թաթ.՝ Александров пассажы), խոշորագույն պատմական շենք Կազանում, քաղաքի տեսարժան վայրերից։ Ռուսաստանի մի քանի պասաժներից մեկն է։ Կառուցվել է 1880-1883 թվականներին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Սուսլովի և Նիկոլայ Պոզդեևի նախագծի համաձայն շենքը կառուցվել է սանկտպետերբուրգցի ճարտարապետ Հենրիխ Բերնարդովիչի Ռուշը վաճառական Ալեքսանդրովի պատվերով։ Սեփականատերն այն վաճառել է իր քրոջը՝ Օ. Ս. Ալեքսանդրովա-Գեյնսին։ Վերջինս շենքը նվիրել է քաղաքին՝ այնտեղ թանգարան բացելու համար։ Սակայն շենքը հարմար չէր քաղաքային թանգարանի համար և այստեղ տեղավորեցին կահավորված սենյակներ և խանութներ։ Խորհրդային ժամանակաշրջանի վերջում շենքը գտնվում էր վթարային վիճակում։ Թուլացած հողերի պատճառով նրա հյուսիսային անկյունը իջվածք տվեց։ ԽՍՀՄ փլուզումից առաջ և հետո ելնելով վերականգնման տեխնիկական բարդություններից ու ծանր տնտեսական պայմաններից ամրացվեց միայն շենքի հիմքը, իսկ վերականգնումը ձգձգվեց։
Հիմնական մուտքը (Կրեմլյովկայա փողոցում) աչքի է ընկնում 2 հարկերի սյունասրահով և երկու արձանասյուներով։ Ճակատները զարդարված են էկլեկտիկ ճարտարապետական դեկորով`բարոկկո-վերածննդի տարրերի գերակշռությամբ։ Ֆասադայի գլխավոր գմբեթը զարդարված է ժամացույցով։ Շենքի ինտերիերը զարդարված է մարդկանց ֆիգորներով, պատկերված են դիմակներ, սվաղե զարդանախշեր։ Կենտրոնական մասնաշենքի մեջտեղում կանթեղ է՝ կնոջ բրոնզե արձան, որը բռնել է մանկան ձեռքը։ Շենքի գունագեղությունն ունեցել է վարդագույն տոն, այժմ՝ ընդհանուր թեթև գորշագույն է։
Պասաժը սկզբում զբաղեցնում էր մի ամբողջ թաղամաս՝ ձգվելով Վոսկրեսենկա, Պետրոպավլովսկայա, Փոչտամտսկայա և Չեռնոոզերակայա փողոցներով (այժմ՝ Կրեմլյովկայա, Մուսա Ջալիլի, Լոբաչևւսկու և Ձերժինսկու)։ Սակայն հետագայում առևտրային թաղամասի մի մասը, որը նայում էր Վոսկրեսենսկայա և Փոչտամտսկայա փողոցների անկյունին, վերացավ։ Այստեղ կառուցվեց Չեռնոյարովսկի պասաժը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Казань в памятниках истории и культуры». Казань: Тат. кн. изд-во, 1977.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսանդրովսկի պասաժ (Կազան) կատեգորիայում։ |