Ձերժինսկու փողոց (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձերժինսկու փողոց (այլ կիրառումներ)‎
Ձերժինսկու փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿազան, 1-ին ոստիկանական տեղամաս և Վախիտովսկի շրջան
Երկարություն0,842 ± 0,001 կմ
Անվանվել էՖելիքս Ձերժինսկի
Փոստային ինդեքս420111

Ձերժինսկու փողոց (թաթ.՝ Дзержинский урамы), փողոց Կազանի Վախիտովսկի շրջանում։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազանի Ձերժինսկու փողոցն անցնում է Վախիտովսկի շրջանի տարածքով, արևմուտքից դեպի արևելք, հիմնականում Սև լճի և Լենինսկի այգու տարածքում։

Փողոցը սկսվում է Բատուրինա և Միսլավսկու փողոցների խաչմերուկից և ավարտվում է Պուշկինի և Գորկու փողոցների խաչմերուկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին փողոցի զույգ համարակալմամբ կողմում իրականացվել են վերանորոգումներ, որից հետո կրկին բացվել է երթևեկությունը։ Երթևեկելի մասն ունի հատված հեծանիվների տեղաշարժի և ավտոկայանատեղիի համար։ Փողոցում երթևեկության կարգը փոխվել է. Չերնիշևսկու փողոցից դեպի Լոբաչևսկի փողոցի ուղղությամբ երևեկությունը միակողմանի է դարձել։ Վերանորոգվել է ճանապարհի ավելի քան 7000 քառակուսի մետր տարածք ջրահեռացման համար նախատեսված սարքավորումների հետ միասին[1]։

Անվանման ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը կոչվում է լեհ խորհրդային պետական և կուսակցական գործիչ, հեղափոխական շարժման ակտիվ մասնակից Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկու պատվին։

Հետաքրքկիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձերժինսկու փողոցը կարելի է անվանել Կազանի կենտրոնի ամենալայն փողոցը, քանի որ Սև լճի ափի զբոսայգու երկայնքով փողոցի կենտ և զույգ կողմերի հաշվին փողոցի լայնությունը գերազանցում է 125 մետրը։
  • Քանդված տներից մեկի տեղում (այժմ` տուն 11 ա)` Յապեև փողոցի հետ հատման վայրում կար հուշատախտակ հետևյալ գրությամբ.
Այս բակում գտնվող տանն ապրել է Լ. Ն. Տոլստոյը (ապրելու տարեթվեր)[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Казани после капремонта открылась четная сторона улицы Дзержинского». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  2. Лев Толстой в Казани