Կրեմատորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրեմատորի
30let.jpg
Հիմնական տվյալներ
Երկիր {{{2}}} Ռուսաստան
Մոսկվա
Ժանրեր վալս-ռոք
Գործունեություն 1983–
Լեյբլ Melodia, Moroz
Կապված 3й Ангел
Կայք crematorium.ru
Անդամներ
Արմեն Գրիգորյան
Միխայիլ Գուսելշչիկով
Նիկոլայ Կորշունով
Անդրեյ Երմոլա
Վլադիմիր Կուլիկով
Նախկին անդամներ
Միխայիլ Ռոսսովսկի
Վյաչեսլավ Բուխարով
Անդրեյ Սարաև
Վլադիմիր Բուրխել և այլք

Կրեմատորի (ռուսերեն՝ Крематорий) սովետական և ռուսական ճանաչված ռոք-խումբ է, որի հիմնադիրն ու ղեկավարն Արմեն Գրիգորյանն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեմատորին հիմնվել է 1983 թ., Մոսկվայում։ Նախապես լինելով ինքնագործ ընդհատակյա դուետ, այն լայն ճանաչում է ստացել առաջին երկու մագնիտոալբոմների ձայնագրումից հետո, իսկ Մոսկվայի ռոք-լաբորատորիայի փառատոնում խումբն արժանացել է գլխավոր մրցանակին։ 1988 թ. թողարկվեց «Կոմա» ալբոմը, որն Ավրորա խորհրդային ամսագրի կողմից ճանաչվեց տարվա լավագույն ռոք-ալբոմներից մեկը, իսկ խումբն էլ իր համար ապահովեց ռուսական ռոքի ամենայուրահատուկ ներկայացուցիչներից մեկի համարումը։ Խումբը համերգներ է տվել աշխարհի բազմաթիվ երկրներում, 1985 և 1996 թթ.՝ նաև Երևանում։ 2008 թ. «Կրեմատորի»-ի նոր՝ «Ամստերդամ» ալբոմը հերթական հաջողությունը բերեց խմբին, իսկ համանուն երգը մի քանի շաբաթ զբաղեցրեց ռուսական ռոք-հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։ Ձայնարտադրիչների համառուսական ասսոցիացիայի կողմից ալբոմն արժանացավ Ոսկե դիսկ մրցանակի։

2013 թ. կայացավ "Նախագահի ճամպրուկը" ալբոմի շնորհանդեսը, որի երգերից մեկը գլխավորեց Նաշե ռադիոյի հիթ-շքերթը։[1] "Այնպիսի երգեր, ինչպիսիք են «Նախագահի ճամպրուկը», «Մերիլինը» «Արևի քաղաքը», բոլոր շանսերն ունեն «Տձև Էլզայի», «Կատմանդուի» մակարդակի հիթեր դառնալու։ Չտրվելով հարափոփոխ նորաձևությանը, «Կրեմատորի»-ն մնում է ռուսական երաժշտական բեմի ամենաաութենտիկ ռոք-համույթներից մեկը",- այսպես բնորոշվեց ալբոմը քննադատների կողմից։[2]

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ներկայիս կազմն է.

  • Արմեն Գրիգորյան (վոկալ, կիթառ),
  • Միխայիլ Գուսելշչիկով (ջութակ ստեղնայիններ),
  • Նիկոլայ Կորշունով (բաս),
  • Անդրեյ Երմոլա (հարվածայիններ),
  • Վլադիմիր Կուլիկով (կիթառ)։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1983 - Винные мемуары
  2. 1984 - Крематорий II
  3. 1986 - Иллюзорный Мир
  4. 1988 - Кома
  5. 1989 - Клубника со льдом
  6. 1991 - Зомби
  7. 1994 - Танго на облаке
  8. 1995 - Текиловые сны
  9. 1996 - Микронезия
  10. 1996 - Гигантомания
  11. 1997 - Ботаника
  12. 2000 - Три источника
  13. 2002 - Мифология
  14. 2003 - Рок’N’Roll
  15. 2008 - Амстердам
  16. 2013 - Чемодан президента
  17. 2016 - Люди-невидимки

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]