Կրակովի ապստամբություն (1923)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրակովի ապստամբություն (այլ կիրառումներ)
Կրակովի Գլխավոր շուկայի հրապարակը, որտեղ տեղի են ունեցել գործողությունները

Կրակովի խռովություն, (մարքսիստական աղբյուրներում հիմնականում հանդիպում է «Կրակովի ապստամբություն» տարբերակը[1][2]) զանգվածային բռնի խռովություն, որը տեղի է ունեցել 1923 թվականի նոյեմբերի 6-ին՝ Կրակովում, գործադուլի ընթացքում։

Գործադուլների շրջանում Լեհաստանի կառավարությունը կարգադրել էր մտցնել արտակարգ դրություն և ստեղծել ռազմադաշտային դատարաններ։ Լեհաստանի կոմունիստական կուսակցութունը գործադուլի մասնակիցներին կոչ արեց գնալ զինված բախումների։ Կրակովի իշխանությունները, նոյեմբերի 6-ին Կրակովի հրապարակում նախատեսված հանրահավաքը ցրելի նխատակով, ոստիկանություն ու զորք հանեցին և գնդակոծեցին հավաքված բանվորներին։ Հրամանին չենթարկվեցին առանձին զինվորական խմբեր։ Օգտագործվեցին նաև երեք զրահապատ մեքենա, որոնցից մեկը («Ձիադեկ», թարգ․՝ պապիկ) անցավ բանվորների հսկողության տակ։

Ընդհարումների պատճառով զոհվեց 18-30 բանվոր, վիրավորվեց 31 ոստիկան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 673