Կվեկվե
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կվեկվե | |||
| |||
Երկիր | Զիմբաբվե | ||
Համայնք | Kwekwe District? և Midlands Province?[1] | ||
Հիմնադրված է | 1898 թ. | ||
ԲԾՄ | 1220 մետր, 1203 մետր | ||
Բնակչություն | 93 072 մարդ (2002) | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 055 | ||
| |||
Կվեկվե (անգլ.՝ Kwekwe), քաղաք Զիմբաբվեում։ Միդլենդս նահանգի և համանուն սեբի կենտրոնն է։ Բնակչությունը՝ 108,178 մարդ (2017 թվականի գնահատական)[2]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է երկրի ներքին մասում՝ հենց նրա կենտրոնում։
Կվեկվե (1961–1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 28.4 (83.1) |
28.2 (82.8) |
28.3 (82.9) |
27.6 (81.7) |
25.5 (77.9) |
25.5 (77.9) |
23.3 (73.9) |
26.0 (78.8) |
29.5 (85.1) |
31.1 (88) |
29.5 (85.1) |
28.3 (82.9) |
27.6 (81.7) |
Միջին ցածր °C (°F) | 16.9 (62.4) |
16.5 (61.7) |
15.0 (59) |
12.8 (55) |
8.7 (47.7) |
8.7 (47.7) |
5.9 (42.6) |
7.8 (46) |
11.7 (53.1) |
15.2 (59.4) |
16.5 (61.7) |
16.9 (62.4) |
12.7 (54.9) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 158.7 (6.248) |
119.1 (4.689) |
62.6 (2.465) |
29.1 (1.146) |
5.3 (0.209) |
2.0 (0.079) |
0.5 (0.02) |
0.4 (0.016) |
5.4 (0.213) |
24.8 (0.976) |
85.4 (3.362) |
144.6 (5.693) |
637.9 (25.114) |
Միջ. անձրևոտ օրեր | 13 | 10 | 6 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 4 | 9 | 13 | 59 |
աղբյուր: World Meteorological Organization[3] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի պատմությունը կապված է 19-րդ դարի վերջին եվրոպացիների այս վայրեր ժամանելու հետ։ 1894 թվականին այստեղ հայտնաբերվել են ոսկու արդյունահանման հետքեր, որոնք գոյություն են ունեցել հնուց։ Բնակավայրն ինքնին հիմնադրվել է 1902 թվականին և ստացել է իր անվանումը այստեղ հոսող Կվեկվե գետի անունից (տեղի բնակչության լեզվով «կվեկվե» նշանակում է կա՛մ գորտի կռկռոց, կա՛մ ամբոխ)։ 1902 թվականին Կվեկվեն ստացել է գյուղի կարգավիճակ, 1928 թվականին՝ փոքր քաղաքի (թաունա), իսկ 1934 թվականին՝ քաղաքային մունիցիպալիտետի։ 1980 թվականից՝ Զիմբաբվեի անկախ պետության մաս։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների՝ Կվեկվեի բնակչությունը կազմում էր 93608 մարդ[4]։ 2010 թվականի հաշվարկներով այս ցուցանիշն աճել է մինչև 99149 մարդ[5]։ 2017 թվականին բնակիչների թիվը հասել է 108178-ի։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Կվեկվեն արդյունաբերական քաղաք է, որը գտնվում է երկրի հենց կենտրոնում գտնվող գլխավոր վայրում, ճանապարհների և երկաթգծերի մեջտեղում, որոնք կապում են Զիմբաբվեի երկու ամենամեծ քաղաքները՝ Հարարեն և Բուլավայոն։ Քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններն արտադրում են պողպատ և քրոմ, ինչպես նաև երկաթուղային գծերի ռելսեր։ Քաղաքի շրջակայքի բնակիչները զբաղվում են գյուղատնտեսությամբ, այդ թվում՝ ծխախոտի մշակությամբ և խոշոր եղջերավոր կենդանիների անասնապահությամբ։ Այստեղ է գտնվում նաև երկրի ամենամեծ պարարտանյութերի արտադրության կենտրոններից մեկը[6]։
Տեղի առողջապահության համակարգի հիմնական օղակը Կվեկվեի կենտրոնական հիվանդանոցն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ «Facts and Figures 2017» (PDF) (անգլերեն). Статистическое бюро Зимбабве. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «World Weather Information Service – Kwekwe». World Meteorological Organization. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Zimbabwe» (անգլերեն). City Population. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Population of Kwekwe, Zimbabwe» (անգլերեն). Mongabay.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Sable Chemical Industries» (անգլերեն). TA Holdings Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվեկվե» հոդվածին։ |
|