Jump to content

Կվարս Ներքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կվարս Ներքին, գյուղ, ավան Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառակում։ Գտնվում է Մուշի դաշտի հյուսիսարևմտյան սահմանը եզերող Ինսակնյան (Մերգեմեր) լեռներից հյուսիս-արևմուտք՝ Քարքե լեռան փեշերին, Մուշի ս. Կարապետ վանքից 6-7 կմ արևմուտք։ Կվարս Վերին գյուղից գտնվում է 3,5 կմ հյուսիս-արևելք։

Գյուղի մասին առաջին հիշատակությունները վերաբերվում են VII դարին։ Այն Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհում եղել է Կվառս անունով մեծ ավան՝ Պալունիք գավառի կենտրոնը։

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Գիվարս, Գիվերս, Գիրվազ Ներքին, Գվարս, Գվարս Ներքին, Գուվարս, Կվարս, Կրվարս, Կիվարս, Կվառաց ավան, Կվարս Ներքին։

Ավանդության համաձայն հնդիկ իշխան Դեմետրե և Գիսանե եղբայրները իրենց թագավորից հալածվելով գալիս են Հայաստան` Վաղարշակ Ա թագավորի մոտ։ Վաղարշակը նրանց տալիս է Տարոնի իշխանությունը։ Իշխանների սպանվելուց հետո իշխանությունն անցնում է վերջիններիս 3 որդիներին, որոնք իրենց անուններով` Կվառս (Կուարս), Մեղտի և Հոռյան, շինում են երեք ավան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հոհվ. Մամիկոնյանի Կվարսը եղել է բազմամարդ ավան և ունեցել է 3012 ծուխ, 3700 հեծյալ և 150 հեծյալ զինվոր։

1880 թվականին ունեցել է 120 տուն՝ 1200 հայ բնակչով և 80 տուն քուրդ բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 100 տուն հայ և քուրդ բնակիչ։ Գյուղի բնակչությունը բռնագաղթի է ենթարկվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվարսն ուներ եկեղեցի և վարժարան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 246
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։