Jump to content

Գենջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գենջ (այլ կիրառումներ)


Գենջ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառակում, գավառակի կենտրոնը։ Գտնվում էր Մուշ քաղաքից 25 կմ արևմուտք՝ Արածանիի ձախ ափին՝ անտառապատ վայրում։

Գենջի հյուսիսում կար բերդի ավերակներ։

1914 թվականին Գենջն ուներ 600 հայ բնակիչ։ Բացի դրանից ապրում էին նաև այլազգիներ, որոնց թվաքանակը հայտնի չէր։

1915-1916 թվականներին թուրքերի կողմից հայերը կողոպուտի ենթարկվեցին և տեղահանվեցին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 836