Կվատրո Կանտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կվատրո Կանտի
Palermo 0613 2013.jpg
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա[1]
ՏեղագրությունՊալերմո[1]
Քարտեզ
Քարտեզ

Կվատրո Կանտի (իտալերեն՝ Quattro Canti), պաշտոնապես հայտնի է որպես Պիացա Վիլյենա, հրապարակ Պալերմո քաղաքում, Սիցիլիա, Հարավային Իտալիա։ Կառուցված է բարոկկո ոճով։

Պիացա Վիլյենան գտնվում է Կորսո Վիտտորիո Էմանուելե և Վիա Մակեդա փողոցների հատման տեղում։ Հրապարակը ձևավորվել է 1600 թվականին[2], երբ ըստ իսպանացի փոխարքա Մակեդայի հրամանի հին Պալերմոյի փողոցների լաբիրինթոսով ուղղահայաց ձևով հատվեց ճանապարհ, որն ավելի ուշ կոչվեց նրա անունով։ Հրապարակն իրենից ներկայացնում է ճարտարապետական համալիր՝ կառուցված բարոկկո ոճով, որը նախագծվել է 1609 թվականին Ջուլիո Լասոոն։ 1620 թվականին նախագիծն իրագործվել է Ջուզեպե դե Ավանցատոյի կողմից։ Այն ժամանակ, երբ կառուցվեց Պյացա Վիլյենան, Եվրոպայում քաղաքաշինության առաջին խոշոր օրինակն էր։

Պյացա Վիլյենայի բոլոր չորս շինությունների անկյունները այնպես են կառուցված, որ հրապարակը ձեռք է բերել ութանկյան տեսք։ Բոլոր չորս «անկյունային» ճակատամասները կառուցված են միևնույն ոճով։ Դրանց ստորին հարկը զարդարված է շատրվաններով՝ որոնք ձևավորված են չորս եղանակների արձաններով։ Շենքերի միջին հարկի որմնախորշերում տեղադրված են Ֆիլիպ II, Ֆիլիպ III, Ֆիլիպ IV և Կառլոս V իսպանացի արքաների արձանները։ Վերին հարկը ձևավորված է Սուրբ Ագաթայի, Քրիստինայի, Տրիֆոնի և Օլիվիայի արձաններով։ Վերջիններս մինչև 17-րդ դարը համարվում էին Պալերմոյի պահապան սրբեր, ապա դարձան Պալերմոյի չորս թաղամասերի հովանավորները։ Դրանց երևում են գտնվում իրենց թաղամասերը։

Ողղություն հարավ արևմուտք հյուսիս արևելք
Լուսանկար Palermo-Quattro-Canti-bjs2007-01.jpg Corner 3 - Quattro canti - Palermo - Italy 2015.JPG Palermo-Quattro-Canti-bjs2007-03.jpg Corner 1 - Quattro canti - Palermo - Italy 2015.JPG
Շրջան Ալբերգերիա Սերալկադիո Լա Լոջիա Կալսա
Կառույց Պալացո Ռեալ (արքայական պալատ) Մոնթե դի Պիետա (գրավատուն) Կաստելմարե Տրիբունալի (դատարան)
Եղանակ գարուն ամառ աշուն ձմեռ
Արքա Կառլոս V Ֆիլիպ II Ֆիլիպ IV Ֆիլիպ III
Պահապան սուրբ Քրիստինա Բոլսենացի Սուրբ Նինֆա Սուրբ Օլիվիա Ագաթա Սիցիլիացի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. The Viceroy in 1608 was Juan Fernández Pacheco, duque de Escalona; there were four further viceroys before 1620.