Կուքիի լճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուքիի լճակ

Կուքիի լճակ, Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում, Կուքի գյուղից 4-5 կմ հյուսիս-արևելք։ Բարձրլեռնային այս լճակը (500 մ x 300 մ) սնվում է Վայքի լեռների ձնհալից, մի քանի աղբաջրերից ու առվակներից։ Ծովի մակարդակից ունի 2500 մ բարձրություն։ Կանաչապատ լեռներով շրջապատված այս լճակից սկզբնավորվում է Նախիջևան գետի Կուքի վտակը։ Այն կոչվում է նաև Կարնի լճակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգամ Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, ««Հուշարձան»», 1995 — 368 (+ 48 էջ նկարներ) էջ. — 2700 հատ։