Կուրցիո Մալտեզե
Կուրցիո Մալտեզե իտալ.՝ Curzio Maltese | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 30, 1959 |
Ծննդավայր | Միլան, Իտալիա[1] |
Վախճանվել է | փետրվարի 26, 2023 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա |
Մասնագիտություն | լրագրող, գրող և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Միլանի համալսարան |
Կուսակցություն | L'Altra Europa? |
![]() |
Կուրցիո Մալտեզե (իտալ.՝ Curzio Maltese, մարտի 30, 1959, Միլան, Իտալիա[1] - փետրվարի 26, 2023, Միլան, Իտալիա), իտալացի լրագրող, սյունակագիր, հեռուստահաղորդավար, քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի 8-րդ գումարման պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուրցիո Մալտեզեն ծնվել է Միլանում, ավարտել է տեղի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ Նա իր լրագրողական կարիերան սկսել է ուսանողական լրատվամիջոցներում, հետագայում աշխատել է «La Notte ruit», «La Gazzetta dello Sport», «La Stampa» թերթերում։ 1994 թվականին միացել է «La Repubblica» օրաթերթին։ Կուրցիո Մալտեզեն մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ պետության և իտալական կաթոլիկ եկեղեցու հարաբերությունների։ Բացի գրքերից նա գրել է վավերագրական ֆիլմերի սցենարներ[2]։
Որպես Իտալիայի հյուսիս-արևմտյան ընտրատարածքի գլխավոր թեկնածու նա 2014 թվականին մասնակցել է Եվրոպական խորհրդարանի ընտրություններին։ Մոնի Օվադիայի հրաժարականից հետո նա դարձել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր[3]։
Կուրցիո Մալտեզեն մահացել է երկարատև հիվանդությունից հետո Միլանում, 2023 թվականի փետրվարի 26-ին, 63 տարեկան հասակում[4]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուրցիո Մալտեզեն հաճախ է քննադատվել Եվրախորհրդարանի նիստերին ներկա չգտնվելու համար[5], չնայած «VoteWatch»-ի վիճակագրություն համաձայն նա մասնակցել է ձայների 95%-ին[6]։ Նրան մեղադրել են նաև և Եվրախորհրդարանից և «La Repubblica» թերթից աշխատավարձ ստանալու համար։ Այդ պատճառով նա խզել է իր պայմանագիրը թերթի հետ[7]։
Ընտրված աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994. Colpo grosso (соавтор), Baldini & Castoldi, Mediolan 1994.
- Come ti sei ridotto. Modesta proposta di sopravvivenza al declino della nazione, Feltrinelli, Mediolan 2006.
- I padroni delle città, Feltrinelli, Mediolan 2007.
- La questua. Quanto costa la Chiesa agli italiani, Feltrinelli, Mediolan 2008.
- La bolla. La pericolosa fine del sogno berlusconiano, Feltrinelli, Mediolan 2009.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 OPAC SBN (իտալ.)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Spinelli si tiene il seggio, psicodramma Tsipras» (իտալերեն). unita.it. 2014-06-08. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Умер Курцио Мальтезе, журналисту и писателю было 63 года». L'Unione Sarda Russian (ռուսերեն). 2023 թ․ փետրվարի 26. Վերցված է 2023 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Archivi Blog». Linkiesta.it (իտալերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Curzio MALTESE - VoteWatch Europe». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
- ↑ «"Strasburgo e Repubblica, due stipendi per Maltese". Lui: "Non ho doppio incarico"». il Fatto Quotidiano. 2014 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Немецкой национальной библиотеке
- Курцио Мальтезе на WorldCat
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրցիո Մալտեզե» հոդվածին։ |
|
- Մարտի 30 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Միլան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 26 մահեր
- 2023 մահեր
- Միլան քաղաքում մահացածներ
- Միլանի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 21-րդ դարի իտալացի քաղաքական գործիչներ
- Իտալացի լրագրողներ
- 20-րդ դարի իտալացի գրողներ
- 21-րդ դարի իտալացի գրողներ
- 20-րդ դարի իտալացի քաղաքական գործիչներ
- Իտալացի հաղորդավարներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ