ՅՈՒՆԵՍԿՕ-ի կուրիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կուրյեր ՅՈՒՆԵՍԿՈից)
Jump to navigation Jump to search
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կուրիեր
Unesko Kuriero 2.jpg
Տեսակ հանդես
Լեզու անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, չինարեն, արաբերեն, պորտուգալերեն, Sardinian, Sicilian և էսպերանտո
Հիմնադրվել է 1948
Հրատարակիչ ՅՈՒՆԵՍԿՕ
ԱԳ  
ISSN 2179-8818
Կայք unesco.org/fr/courier

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի կուրիեր», եռամսյա հաճախականությամբ տպագրվող պարբերագիրը մի քանի լեզուներով հրատարակվում է ՅՈՒՆԵՍԿՕ գործակալության կողմից 1948 թվականից: Ամսագրի միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակ է հետապնդում աջակցել անդամ երկրների գաղափարներին, մտքեր փոխանակել կրթության, գիտության և մշակույթի հետ կապված միջազգային նշանակության թեմաներով[1]: Ամսագրի յուրաքանչյուր համարը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնահերթ խնդիրներից մեկին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The UNESCO Courier 1972.jpg

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի կուրիեր» պարբերականը հիմնադրվել է 1947 թվականից, կազմակերպության ստեղծումից երկու տարի անց: Առաջին համարը տպագրվել է 1948 թվականին:

2006 թվականի մարտին թողարկվեց պարբերականի առցանց տարբերակը, որը ներկայացված էր վեց լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն արաբերեն, իսպաներեն, ռուսերեն, իսկ այսօր արդեն նաև պորտուգալերեն, էսպերանտո, չինարեն, սարդիներեն: 2018 թվականի հոկտեմբերից Cademia Siciliana ընկերության կողմից թողարկվում է նաև պարբերականի սիցիլերեն տարբերակը[2]: 1990-2002 թվականներին կազմակերպվեց և թողարկվեց պարբերականի ուկրաիներեն տարբերակը[3]:

Տպագրումն իրականացվում է սահմանափակ քանակով[4]: Ի տարբերություն տպագրված պարբերականի, առցանց պարբերականն ստանալու համար կարելի է գրանցվել և ստանալ անվճար[5]:

Պարբերականը թողարկվում է Attribution-ShareAlike 3.0 IGO (CC-BY-SA 3.0 IGO) արտոնագրով:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կուրիեր»-ը 30 տարեկան է: Անթոլոգիա. / Հրատ. Ի.Ն. Բարիչև և ուրիշներ — Մոսկվա:Պրոգրես, 1990.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]