Կուսակցության միասնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պատկեր:Первая страница рукописи В. И. Ленина. Первоначальный проект резолюции 10-го съезда РКП(б) о единстве партии. 1921.jpg
«Կուսակցության միասնության մասին» ՌԿ(բ)Կ X համագումարի բանաձևի բնօրինակը գրված Լենինի ձեռագրով (1921)

«Կուսակցության միասնություն», մարքսիստական կուսակցության արմատական սկզբունքներից, որի կենսագործման անհրաժեշտ պայմաններն էին՝ «հանուն կոմունիզմի պայքարի խնդիրների ընդհանրության վրա հիմնված կազմակերպվածությունը, համախմբվածությունն ու կարգապահությունը»։

Կուսակցության միասնության հիմքը կազմում են դասակարգային պայքարի, սոցիալիստական հեղափոխության, պրոլետարիատի դիկտատուրայի, սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման մասին մարքս-լենինյան ուսմունքը, գաղափարական միասնությունը, որն ամփոփում է հեղափոխական ստրատեգիայի ու տակտիկայի միասնությունը, դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով նախատեսված ներկուսակցական կարգապահությունը՝ փոքրամասնության անվերապահ ենթարկվելը մեծամասնությանը, կուսակցական վերադաս մարմինների որոշումների պարտադիր լինելը ստորադաս մարմինների համար (կազմակերպական միասնություն

Լենինը և բոլշևիկյան կուսակցությունը ԽՄԿԿ կազմակերպական և գաղափարական միասնության համար պայքար են տարել դեռևս ՌԱԴԲԿ II համագումարից (1903 թ.) և այն շարունակել են ԽՄԿԿ պատմության ողջ ընթացքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 21 CC-BY-SA-icon-80x15.png