Կունունառա
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Կունունառա | ||
| 15°46′25.0″S 128°44′20.4″E / 15.773611°S 128.739000°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Արևմտյան Ավստրալիա[1] և Shire of Wyndham-East Kimberley? | |
| Մակերես | 2172,5 կմ² | |
| ԲԾՄ | 47 մետր | |
| Բնակչություն | ▲5494 մարդ (օգոստոսի 10, 2021)[2] | |
| Փոստային դասիչ | 6743 | |
|
| ||
Կունունառա[3] (անգլ.՝ Kununurra), քաղաք Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ավստրալիա նահանգի տարածքում։ Ուինդեմ Իստ Քիմբերլի կոմսության վարչական կենտրոնն է։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է նահանգի հյուսիս-արևելյան մասում, լեռնոտ տեղանքում, Օրդ գետի աջ ափին, Հյուսիսային տարածքի սահմանի մոտ։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 51 մետր է[4]։ Կունունառան գտնվում է Փերթ նահանգի վարչական կենտրոնից մոտավորապես 2200 կիլոմետր հյուսիս-արևելք։ Քաղաքի արևելքում է գտնվում Հիդեն Բելի ազգային պարկը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| միջին առավելագույնը (°C) | 36,4 | 35,5 | 35,3 | 35,5 | 32,9 | 30,5 | 30,2 | 33,6 | 36,4 | 38,3 | 38,8 | 38,1 | 35,1 |
| միջին ջերմաստիճանը (°C) | 30 | 30 | 29 | 28 | 26 | 23 | 22 | 25 | 28 | 31 | 32 | 31 | 28 |
| միջին նվազագույնը (°C) | 25,1 | 24,9 | 24,1 | 21,3 | 19,1 | 15,9 | 15 | 17,5 | 20,8 | 23,7 | 25,4 | 25,7 | 21,6 |
| Աղբյուր՝ Weatherbase | |||||||||||||
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի տվյալներով Կունունառայի բնակչությունը 4574 մարդ էր[5]։ Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների․
| 2001 | 2006 | 2011 |
|---|---|---|
| 5219 | 3748 | 4574 |
2006 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 3748 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 51,4%, կանայք՝ համապատասխանաբար 48,6%։ Քաղաքացիների 26,5% -ը Ավստրալիայի բնիկ բնակչության ներկայացուցիչներ էին (համաավստրալիական ցուցանիշով՝ 2,3%)[6]։
Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը ըստ տարիքային միջակայքի բաշխվել է հետևյալ կերպ՝ 24,3% -ը 14 տարեկանից ցածր բնակիչներ են, 14,3% -ը՝ 15-24 տարեկան, 49,4% -ը՝ 25-54, 8,4% -ը՝ 55-64 և 3,6% -ը՝ 65 տարեկան և բարձր։ Մարդահամարը նաև ցույց է տվել, որ քաղաքացիների 10,3% -ը ծնվել է Ավստրալիայի սահմաններից դուրս, իսկ 5,7% -ը այլ պետությունների քաղաքացիներ են։ Մեծ Բրիտանիան քաղաքի բնակիչների 2,8% -ի հայրենիքն է, որին հաջորդում են Նոր Զելանդիան (1,9%), Հարավային Աֆրիկան (0,7%), Գերմանիան (0,6%) և Նիդեռլանդները (0,5%)։ Կունունառայի բնակիչների մեծամասնության համար մայրենի լեզուն անգլերենն է, շատերը գիտեն նաև ավստրալերենը (միրիվունգ, կիտյա, տյարու), գերմաներեն և հոլանդերեն։ 2006 թվականի մարդահամարը ցույց է տվել, որ դավանաբանական կառուցվածքում բնակչության 23,5% -ը կաթոլիկներ են։ Երկրորդ տեղում իրենց աթեիստների շարքին դասող խումբն է՝ 22,3%, որին հաջորդում են անգլիկան եկեղեցու հետևորդները՝ 13,5%, Միացյալ եկեղեցու ներկայացուցիչները՝ 4,7% և բողոքական այլ եկեղեցիների ներկայացուցիչները՝ 3%[6]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքից արևմուտք գտնվում է համանուն օդանավակայանը։ Նաև քաղաքի միջով անցնում է Մ1 մայրուղին, որը միացնում է Ավստրալիայի բոլոր նշանակալի քաղաքները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC50792
- ↑ Kununurra // QuickStats — ABS.
- ↑ Австралия. Справочная карта (масштаб 1:6 000 000). — Роскартография, 2003
- ↑ «Kununurra» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «All urban centers and localities in Western Australia» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
- 1 2 «2006 Census QuickStats: Kununurra (Urban Centre/Locality)» (անգլերեն). Австралийское бюро статистики. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կունունառա» հոդվածին։ |
| ||||||||||
