Կույր բիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կույր բիծ (օպտիկական սկավառակ լատիներեն՝ punctum caecum), որն առկա է յուրաքանչյուր առողջ մարդու աչքի ցանցաթաղանթում (և բոլոր տեսնող քորդավոր կենդանիների մոտ):

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդաթելերը ռեցեպտորներից դեպի կույր բիծ անցնում են ցանցաթաղանթի վրայով և հավաքվում են տեսողական նյարդում, որն անցնում է ցանցաթաղանթի միջով նրա հակառակ կողմը և այս տեղում լուսային ռեցեպտորները բացակայում են: Գլխոտանիների մոտ (օրինակ՝ ութոտնուկների), նյարդաթելերը տեսողական նյարդ են գալիս լուսազգայուն բջիջների շերտի մյուս կողմից և աչքերում կույր բծեր չունեն: Կառուցվածքի այս տարբերությունը բացատրվում է ցանցաթաղանթի նյարդա-մազանոթային շերտի մեկ այլ գործառույթով՝ ֆոտոռեցեպտորների վնասումից պաշտպանությամբ (ուլտրամանուշակագույն ճառագայթներից առաջացած): Բնական միջավայրում գլխոտանիները արագ կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, այդ իսկ պատճառով աչքի ցանցաթաղանթի այդպիսի կառուցվածքը առավելություն է միայն ջրային միջավայրում: Կույր բծերը երկու աչքերում էլ գտնվում են տարբեր տեղերում, այդ պատճառով երկու աչքերի նորմալ օգտագործման դեպքում սրանք աննկատ են: Բացի այդ, ուղեղը ուղղում է ընկալվող պատկերը և կույր բծի հայտնաբերման համար անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ: Քթի կողմից, հետևաբար աչքի օպտիկական առանցքի սահմաններից դուրս, area centralis-ին հարում է տեսողական սկավառակը, որտեղ հավաքվում են տեսողական նյարդաթելերը: Այս հատվածը զրկված է ֆոտոռեցեպտորներից, ուստի ցանցաթաղանթի այս հատվածում մենք ոչինչ չենք տեսնում: Այն կոչվում է կույր բիծ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույր բիծը հայտնաբերել է Էդմ Մարիոտը 1688 թվականին: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ 14-րդը զվարճանում էր կույր բծով, հետևելով իր ենթականերին, կարծես թե նրանք գլուխ չունեին: [1]:

Կույր բծի հայտնաբերումը[խմբագրել | խմբագրել կոդը]

BlindSpot.svg

Որպեսզի հետևեք կույր բծին, փակեք աջ աչքն և ձախով նայեք շրջանակում գտնվող խաչին: Դեմքը և մոնիտորը պահեք ուղղահայաց: Հայացքը չկտրելով աջ խաչից, դեմքը մոտեցրեք (կամ հեռացրեք) մոնիտորից և միաժամանակ հետևեք ձախ խաչին: Որոշակի պահի (դեմքը մոնիտորից որոշակի հեռավորությամբ) այն կորչում է: Նմանատիպ փորձ կարելի է անցկացնել նաև աջ աչքի հետ: Այս մեթոդով կարելի է գնահատել նաև կույր բծի չափերը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Перельман, Я. И. Слепое пятно нашего глаза // Занимательная физика, в 2-х книгах. Книга 2. — Д.: ВАП, 1994. — С. 222. — ISBN 5-86883-020-9

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղին բիծ