Կումպունոֆոբիա
Կումպունոֆոբիա (լատին․՝ «koumpouno» (կոճակ) և լատին․՝ «fobos» (վախ)), վախ կոճակներից[1]։ Դասվում է ամենահազվագյուտ վախերի շարքին[2]։ Բժշկության մեջ այս վիճակը դիտվում է որպես ախտաբանական, ինչը պահանջում է պրոֆեսիոնալ հոգեթերապևտի միջամտություն[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբեմն մասնագետները վախի այս տեսակը կապում են տրիպոֆոբիայի հետ[3]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն կումպունոֆոբիա առաջացնող մի շարք գործոններ։ Այդպիսի ֆոբիա ունեցող մարդը ինքնուրույն շատ դժվար կարող է հասկանալ, թե ինչի պատճառով է այն զարգացել։ Դրա պատճառները կարող են լինել[4].
- վաղ մանկական տարիքում տհաճ իրադարձություն, որը տրավմատիկ բնույթ է կրել,
- ինքնուրույն կոճակը հագուստին կարել չկարողանալը, ինչի հետևանքով շրջապատի մարդիկ ծիծաղել են նրա վրա,
- հանկարծակի կոճակ կուլ տալը, ինչը լուրջ խանգարումներ է առաջ բերել,
- արհամարհական վերաբերմունք այն մարդու նկատմամբ, որը միշտ կոճակավոր հագուստ է կրում[3]։
Ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտադիր չէ, որ կումպունուֆոբիայով տառապող մարդը վախենա բոլոր տեսակի կոճակներից։ Նա կարող է վախենալ, օրինակ, փայտե կոճակներից։ Հոգեթերապևտները առանձնացնում են կումպունոֆոբիայի հետևյալ ախտանշանները[4].
- մեծ միջոցառումներից հրաժարվելը, որտեղ մեծ թվով մարդիկ են հավաքվում,
- կոճակ տեսնելիս հանկարծակի անհանգստություն և ինքնատիրապետման կորուստ,
- սրտխառնոց և զզվանքի զգացում՝ ուժեղ վախ առաջացնող առարկա տեսնելիս,
- կոճակավոր հագուստից հրաժարում,
- վախ առաջացնող առարկային հպվելուց հետո լվացվելու ցանկություն։
Երբեմն մարդու մոտ վիճակն այնքան ծանրացած է լինում, որ նա վախենում է անգամ «կոճակ» բառից։ Այդ դեպքում նա պետք է շտապ դիմի մասնագետի[3]։
Անվանի կումպունոֆոբներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էփլ ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը կումպունոֆոբ էր՝ ուներ հակակրանք ինչպես հագուստի, այնպես էլ համակարգչային սարքավորումների կոճակների հանդեպ։ Կոճակներով վերնաշապիկների փոխարեն նա միշտ հագնում էր բարձր օձիքով և առանց կոճակների շապիկներ։ Ոմանք ենթադրում են, որ դա անդրադարձել է Էփլի սարքերի դիզայնում սենսորային էկրանների և վիրտուալ ստեղնաշարերի օգտագործման վրա[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Фобии». Пикабу (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «25 самых странных фобий». PlayGround.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://mozg.expert/fobii/kumpunofobiya
- ↑ 4,0 4,1 «Кумпунофобия: симптомы и особенности лечения». vplate.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ Anne, Jolis (2014 թ․ նոյեմբերի 22). «Steve Jobs's button phobia has shaped the modern world». The Spectator. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Wingfield, Nick (2007 թ․ հուլիսի 25). «Hide the Button: Steve Jobs Has His Finger on It». WSJ. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.