Կուզմա Կովաչիչ
Կուզմա Կովաչիչ խորվ.՝ Kuzma Kovačić | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 6, 1952[1] (73 տարեկան) |
| Ծննդավայր | Hvar, Սպլիտսկո Դալմատինսկա[2] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քանդակագործ, նկարչության ուսուցիչ և համալսարանի դասախոս |
| Թեմաներ | քանդակագործություն[3] և հոգևոր արվեստ[3] |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա[2] |
Կուզմա Կովաչիչ (խորվաթերեն՝ Kuzma Kovačić, հունիսի 6, 1952[1], Hvar, Սպլիտսկո Դալմատինսկա[2][4]), խորվաթ քանդակագործ, ակադեմիկոս[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուզմա Կովաչիչը ծնվել է 1952 թվականի հունիսի 6-ին Հվար կղզում։ Ծննդավայրում տարրական ու միջնակարգ կրթություն ստանալով՝ 1976 թվականին ընդունվել է Զագրեբի գեղարվեստի ակադեմիա, որն ավարտել է՝ ձեռք բերելով քանդակագործի որակավորում (բակալավրի աստիճան)։ Աշխատում է Զագրեբի համալսարանում։ Սպլիտի համալսարանին առընթեր գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր է։ 2011 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկված է եղել պատգամավորության թեկնածուների ցուցակում։ Նրա աշխատանքները ներկայացվել են մոտավորապես 40 անհատական և բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներում, որոնք կազմակերպվել են հայրենի Խորվաթիայում և նրա սահմաններից դուրս։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կովաչիչն ստեղծել է քանդակագործական գրեթե բոլոր ժանրերի պատկանող աշխատանքներ։ Պատկերազարդել, ձևավորել է Հվարի տաճարի խորանը, քանդակել Հովհաննես Պողոս II պապի (Սելցեում), Ֆրանյո Թուջմանի (Շկաբռնեում և Զագրեբում), Անտուն Միխանովիչի (Գատեում), Գրաբովչևայի Աստվածամոր (Զագրեբի սրբասուրբ Աստվածամոր եկեղեցում) և բազում այլ արձաններ։ Կովաչիչին է վստահվել Խորվաթիայի Հանրապետության առաջին ոսկե ու արծաթե դրամների, ինչպես նաև սովորական մի շարք դրամների (1, 2, 5, 10, 20, 50 իյուլերի և 1, 2, 5 ու 25 կունաների) ձևավորումը[6]։
Նվաճումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուզմա Կովաչիչը 2020 թվականից Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի իսկական անդամ է[7], դրա հվարյան մասնաճյուղի նախագահ։ Նա արժանացել է մի շարք հեղինակավոր պարգևների, այդ թվում՝
- 1991 թ. - Վլադիմիր Նազորի անվան մրցանակի,
- 1995 թ. - Մարկո Մարուլիչի շքանշանի,
- 1999 թ. - Արվեստում ձեռք բերած նվաճումների համար շքանշանի,
- 2010 թ. - Galerije Forum մրցանակի[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://kuzma-kovacic.from.hr/ (хорв.)
- 1 2 3 Kovačić Kuzma – HAZU
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «HAZU • Hrvatska akademija znanosti i umjetnosti - Kuzma Kovačić - Biografija». info.hazu.hr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին.
- ↑ Citiranje weba |url=http://info.hazu.hr/hr/clanovi_akademije/osobne_stranice/kkovacic |title=Kuzma Kovačić, kipar |work=info.hazu.hr |publisher=Hrvatska akademija znanosti i umjetnosti |accessdate=2020-11-23
- ↑ Borovac, Marina. 20 years of kuna — who are the authors of currency we use today Արխիվացված 2021-04-22 Wayback Machine Večernji list. Published 29 May 2014.
- ↑ «Архівована копія». Արխիվացված է օրիգինալից 14 січня 2021-ին. Վերցված է 26 квітня 2021-ին.
- ↑ Culturenet (M.K., 18.01.2011): Dodjela Nagrade Galerije Forum za 2010. godinu
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Srhoj, Vinko. Kuzma Kovačić - priroda, kultura i vjera kao korektivi modernističke skulpture, Ars Adriatica, br. 1 (2011.), str. 169-186.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը խորվաթերեն, իտալերեն և ֆրանսերեն
- Hrvatsko kulturno vijeće Kuzma Kovačić ( Dopuštenje za uporabu sadržaja)
- Պաշտոնական կայքէջը
| ||||||||