Կորդոպուլով տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորդոպուլով տուն
Տեսակշենք, բնակելի տուն, թանգարան և Բուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՄելնիկ
ՎայրՄելնիկ
Մասն էԲուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ
Հիմնադրվել է1754
Կայքkordopulova-house.com(բուլղ.)
Քարտեզ
Քարտեզ

Կորդոպուլով կամ Կորդոպուլովի տուն[1] (բուլղար․՝ Кордопулова къща), բուլղարական ազգային վերածննդի ժամանակաշրջանի ընդարձակ տուն Բուլղարիայի հարավարևմտյան մասում գտնվող Մելնիկ քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1754 թվականին՝ մասնավորապես գինու արտադրության համար և գնվել է հարուստ ու հայտնի հույն վաճառական Մանոլիս Կորդոպուլոսի կողմից։ Տունը, որ հավանաբար իր ժամանակին իր տեսակի մեջ ամենամեծն էր, գտնվում է քաղաքի արևելյան մասում և բաղկացած է ներքնահարկից, որտեղ գինու մառան է, կիսահարկից, որը ծառայում է տնտեսական կարիքների համար և միջնահարկից, որը նախատեսված է բնակեցնելու համար։

Առաջին հարկի նախագիծը 12 լուսամուտներով բնորոշ բուլղարական է, իսկ վերին հարկը վենետիկյան ու օսմանյան ճարտարապետության խառնուրդ է և կառուցված է վենետիկյան ապակուց, ինչը տունը բացառիկ է դարձնում Բուլղարիայում։ Գինու մառանը փորվել է ժայռի մեջ` թունել ստեղծելով։ Պահեստը կարող է պարունակել մինչև 300 տոննա գինի. ամենամեծ տակառն այստեղ կարող է պահել մինչև 12.5 տոննա գինի։ Շինության միջանցքները նեղ են ու ցածր, մառանն ունի օդափոխման համակարգ ու հատուկ անցուղիներ։

Շենքի չորս հարկերից երկուսը քարապատ են։ Ներքին յոթ աստիճաններ կապում են հարկերն ու ձեղնահարկերը. փայտե երկու հարկերը ծածկված են խայտաբղետ գորգերով։

Բուլղարացի հեղափոխական Յան Սանդանսկին շենքը որպես ապաստարան է օգտագործել Առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Կորդոպուլով ընտանիքի վերջին անդամն սպանվել է 1916 թվականին, և տունն անցել է Ագնեսային` Կորդոպուլովի սպասուհուն կամ քրոջը։ Նա ամուսնացել է Գեորգի Ծինստարայի հետ, և նրանք երեխա չունենալով` որդեգրել են իրենց զարմիկ Գավրաիլին։ Վերջինս շենքի այժման սեփականատիրոջ` Նիկոլա Պասպալևի, հայրն է։ Կորդոպուլով տունը վերանորոգվել է 1974-1980-ական թվականներին. այն այժմ թանգարան է, որն ունենում է տարեկան 30.000 այցելու։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kordopulova-house.com/ Պաշտոնական կայքը