Կոտրված աթոռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտրված աթոռ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործDaniel Berset?
Ստեղծումօգոստոսի 18, 1997
Բարձրություն12 ± 1 մետր
Երկիր Շվեյցարիա
ՔաղաքPlace des Nations?
ԲնակավայրԺնև
Նյութփայտ և ծառ
ՊատվիրատուHumanity & Inclusion?
կայք
 Broken Chair Վիքիպահեստում

Կոտրված աթոռ, շվեյցարացի արվեստագետ Դանիել Բերսեի ստեղծած փայտե մոնումենտալ քանդակը Ժնևում, ատաղձագործ՝ Լուի Ջենև։ Աթոռը ստեղծվել է 5,5 տոննա փայտից և ունի 12 մետր բարձրություն։

Քանդակը պատկերում է կոտրված ոտքով մեծածավալ աթոռ՝ տեղակայված Ժնևի Ազգերի հրապարակում՝ Ազգերի պալատի մուտքի դիմաց (ՄԱԿ-ի եվրոպական գլխամաս)։ Տեղադրվել է 1997 թվականի օգոստոսին։ Քանդակը տեղադրվել է որպես կոնտրաստ ցամաքային արկերի և ռումբերի և հիշեցում Ժնև այցելող քաղաքական գործիչներին և այլոց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոտրված աթոռը» շվեյցարական Handicap Internationa-ի համահիմնադիր և տնօրեն Փոլ Վերմեուլենի բնօրինակ նախագիծն է։ 1996 թվականի հոկտեմբերին նա արվեստագետին պատվիրեց ստեղծել ավելի քան 10 մետր բարձրությամբ հուշարձանային աթոռ՝ կոտրված ոտքով, որը պետք է տեղադրվի Ազգերի պալատում։ Նպատակն էր 1997 թվականի դեկտեմբերին ունենալ Ականների մասին Օտտավայի պայմանագիրը ստորագրող հնարավորինս մեծ թվով պետություններ։ Քանդակը Handicap International-ը տեղադրել է 1997 թվականի օգոստոսի 18-ին Ժնևում՝ Ազգերի պալատի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ նախատեսվում էր մնալ երեք ամիս՝ մինչև 1997 թվականի դեկտեմբեր՝ Օտտավայում Օտտավայի պայմանագրի ստորագրումը։ 40 երկրների կողմից վավերացումից հետո Պայմանագիրը 1999 թվականի մարտի 1-ին ուժի մեջ մտավ որպես միջազգային իրավունքի փաստաթուղթ։

Քանի որ պայմանագիրը չէին ստորագրել նշանակալի երկրներ և քանդակի համար հասարակական մեծ աջակցությունը պատճառ դարձավ, որ այն մնա մինչև 2005 թվական, երբ հեռացվեց Ազգերի պալատի վերափոխման հետ կապված[1]։ Աշխատանքի ավարտից հետո այն վերատեղադրվել է նույն տեղում՝ 2007 թվականի փետրվարի 26-ին՝ Ժնևում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

2007 թվականի փետրվարին Կոտրված աթոռի վերատեղադրումը պաշտոնապես հանձնվեց Handicap International-ին` աջակցելու Կլաստերային ռումբերը արգելելու միջազգային պայմանագրի ստորագրմանը, որը տեղի ունեցավ Օսլոյում 2008 թվականի դեկտեմբերին։

Ստեղծագործությունը քանդակագործի սեփականությունն է եղել մինչև 2004 թվականը, երբ նա սեփականության իրավունքը փոխանցել է Handicap International-ին։

Նմանատիպ քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծածավալ աթոռի քանդակներ ստեղծել են նաև այլ արվեստագետներ, այդ թվում՝ Աթոռի քանդակը ԱՄՆ-ում, Ջանկառլո Ներիի ժամանակավոր «Գրողը» քանդակը Լոնդոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. « Une prothèse pour la chaise cassée de Handicap International » (photogr. Laurent Guiraud), Tribune de Genève, 30 novembre 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]