Կոտուց, Կոտուց սար, Քեթուզդաղ, Քեթուզսար, Քեթուս, Քյութուզդաղ, լեռնագագաթ ՀայաստանիԱրարատի մարզի կենտրոնում՝ համանում լեռներում (Երանոսի լեռների հարավային ճյուղավորություններից), Ուրցաձոր գյուղից 6,8-7 կմ հյուսիս-հյուսիս-արևելք, Ուրցաձոր գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղադրման կոորդինատներ 39°58′37″ հս․. լ. 44°46′21″ ավ. ե.HGЯOL։ Լանջերը կտրտված են մանր ձորակներով և ծածկված չորադիմացկուն թփուտներով ու խոտաբույսերով։ Լեռան գագաթը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Հարավ-արևելյան լանջին գտնվպւմ է Տափի բերդ[1]։ Բարձրությունն է 2061,5 մ։ Լանջերը զառիթափ են՝ 35-55°՝ ծածկված աղքատիկ բուսականությամբ։ Համեմատաբար հեշտ հաղթահարելի է հյուսիսարևելյան կողմից[2][3]։
↑«Կոտուց լեռ». www.armgeo.am. Armenian Geographic. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 72 — 150 էջ։