Տափի բերդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նկարագրություն | |
Տեսակ | մշակութային արժեք |
Հասցե | 6 կմ հս-ամ |
Վարչական միավոր | Արարատի մարզ |
Երկիր | Հայաստան |
Կազմված է մասերից | Եկեղեցի և Օժանդակ շինություններ |
Tapi Fortress Վիքիպահեստում |
Տափի բերդ-ամրոցը, որը ժողովուրդը Գևորգ Մարզպետունու անունով է կոչում, գտնվում է Խոսրով գետի աջ ափին՝ Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևելք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա, լեռներով շրջապատված կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք։ Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող աշտարակներով։ Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Պարսպի ներսում է գտնվում նաև 13-րդ դարի եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։ Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով 12-13 դարերի մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XV-XVI դդ. Թաթևոսի տապանաքարն է։ Ամրոցի տարածքում կան նաև մի քանի խաչքարերի բեկորներ։
Իսկ Տափի վանք-մատուռը որպես գրչօջախ հիշատակվում է 1496 թվականից, որտեղ Բարսեղ գրիչի ձեռքով գրվել է «Սաղմոսարանը»։
Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շաղոյան Ա., Ուրցաձոր, Երևան, 2007։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բերդից բացվող տեսարան
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տափի բերդ կատեգորիայում։ |