Կոտորած Մաանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտորած Մաանում
Տեսակսպանդ
Երկիր Սիրիա
ՏեղադրանքMa'an?
Տարեթիվփետրվարի 9, 2014

Կոտորած Մաանում, դրվագ Սիրիայում զինված հակամարտությունից, որը տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 9-ին. այդ ընթացքում արմատական իսլամիստական խմբավորումների գրոհայինները զանգվածային հաշվեհարդար են տեսել Մաան գյուղի խաղաղ բնակչության նկատմամբ, որը բնակեցված է առավելապես ալավիներով՝ նախագահ Բաշշար ալ-Ասադի հավատակիցներով[1]։ Տարբեր տվյալներով իսլամիստների զոհ է դարձել 21-62 մարդ` հիմնականում կանայք և երեխաներ[2][3]։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաանը ոչ մեծ գյուղ է, որը գտնվում է Համայի շրջակայքում։ Գյուղի բնակիչների մեծ մասը մուսուլման-ալավիներ են։ Մաանով անցնում է մայրուղի, որը Դամասկոսը կապում է Սիրիայի հյուսիսային նահանգների հետ։ 2014 թվականի փետրվարի 9-ին իսլամիստական «Իսլամական ճակատ» խմբավորման գրոհայինները զինված հարձակում են գործել գյուղի վրա։ Մարտի ընթացքում զոհվել են տեղի 25 ալավիական աշխարհազորայիններ[2][3], իսկ գրոհից հետո իսլամիստները հաշվեհարդար են տեսել բնակիչների նկատմամբ, որին զոհ են դարձել հիմնականում ծերեր, կանայք և երեխաներ[4]։

Խաղաղ բնակչության նկատմամբ հաշվեհարդարի համար Սիրիայի իշխանությունները մեղադրել են «Իսլամական ճակատ» կազմակերպության զինյալներին, որոնք գործում են Սաուդյան Արաբիայի աջակցությամբ[5][6][7]։ Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ կոտորածների ընթացքում իսլամիստների զոհ է դարձել առնվազն 60 խաղաղ բնակիչ։ Սիրիական ընդդիմության աղբյուրները հայտնել են 20 զոհի մասին[8]։

2014 թվականի փետրվարի 17-ին կառավարական զորքերը դուրս են մղել իսլամիստներին և վերականգնել վերահսկողությունը գյուղի նկատմամբ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Исламисты устроили резню в деревне сирийских алавитов». NEWSru.co.il. 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  2. 2,0 2,1 «Rebels kill 21 civilians in Syria Alawite village - NGO». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  3. 3,0 3,1 «More Syrians flee besieged Homs Old City». BBC News. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. «Syrian peace talks resume acrimoniously as Assad regime alleges massacre in Hama». Washington Post. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. شبكة عاجل الإخبارية. «Ban Ki-moon condemns the Maan massacre». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. Syria war sparks Turkish Alawite anxiety Al Monitor, 19 February 2014
  7. ABC News. «Rebel Attack on Syrian Alawite Village Kills 40». ABC News. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  8. 8,0 8,1 «Syria Army Seizes Alawite 'Massacre' Village». Naharnet. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.