Կոտե Ճլաիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կոտե Ճլաիձե
კონსტანტინე ჩლაიძე
Պատկեր:Kote Chlaidze-2015.jpg
Ծնվել է1973 հունվարի 31
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Georgia.svg Վրաստան
Գործունեության տարիներ2003 թվականից
Ազգությունվրացի
Մասնագիտացումսցենարիստ և կինոռեժիսոր
IMDbID 4817236

Կոտե (Կոնստանտին) Ճլաիձե (վրացերեն՝ კონსტანტინე ჩლაიძე, հունվարի 31, 1973(1973-01-31), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի կինոռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտե Ճլաիձեն ծնվել է 1973 թվականին, Թբիլիսիում, կոմպոզիտոր Գեորգի (Գոգի) Ճլաիձեի ընտանիքում[1]։ 1990-1995 թվականներին սովորել է Թբիլիսիի թատրոնի և կինոյի պետական համալսարանի կինոյի մենեջմենթի ֆակուլտետում[2], 1996-1998 թվականներին՝ Կինոյի և ռադիոյի ինստիտուտի ռեժիսուրայի բարձրագույն դպրոցում[3]։ 1996-1998 թվականներին ղեկավարել է հեռուստատեսային անձնակազմի համար կրթական համակարգի հասարակական աջակցության ծրագիրը, որից հետո սկսել է նկարահանել ֆիլմեր։ 1998-2000 թվականներին եղել է TBC հեռուստաընկերության տնօրենը, 2002-2004 թվականներին՝ 9-րդ ալիքի տնօրենը։ 2005 թվականից Վրաստանի ազգային կինոկենտրոնում զբաղեցրել է մի շարք պաշտոններ՝

  • 2005-2008 - փոխտնօրեն
  • 2008-2010 - տնօրեն
  • 2010-2014 - կոմերցիոն ֆիլմերի բաժնի ղեկավար
  • 2014 - տարածաշրջանային ծրագրերի տնօրեն

2010 թվականին նախաձեռնել և համահեղինակել է «Վրացական ֆիլմերի զարգացման ռազմավարությունը»։

2012 թվականին նրա «Միրզայի ծննդյան օրը» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Կորիզ» ծրագրում[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռամազ Չխիկվաձե (լիամետրաժ վավերագրական ֆիլմ), ռեժիսոր՝ Ալեքսանդր Ռեխվիաշվիլի[5] 2013
  • Իմ քաղաքը, հեռուստատեսային հաղորդումների շարք, Artarea հեռուստացանց, 2014

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրազ, 2 րոպե, 2002
  • Միրզայի ծննդյան օրը, 8 րոպե, 2011

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրազ, 2 րոպե, 2002
  • Միրզայի ծննդյան օրը, 8 րոպե, 2011

Կինոմատոգրաֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միրզայի ծննդյան օրը, (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]