Կով (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կով
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդր Պետրով
ՕպերատորՆիկոլայ Գրիբկով
Երկիր ԽՍՀՄ[1]
Լեզուռուսերեն[1]
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն10 րոպե
Թվական1989 և փետրվար 1990[2]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար

«Կով» (ռուս.՝ «Коро́ва»), 1989 թվականին Սվերդլովսկի կինոստուդիայում նկարահանված մուլտֆիլմ։ Ստեղծվել է Անդրեյ Պլատոնովի համանուն պատմվածքի հիման վրա։ Ալեքսանդր Պետրովի առաջին ռեժիսորական աշխատանքներից մեկն է։ Մուլտֆիլմը նկարահանվել է «գեղանկարչություն ապակու վրա» տեխնիկայով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի խորքում՝ երկաթգծի կիսակայարաններից մեկում, ապրում է մի ընտանիք։ Չորրորդ դասարանի աշակերտ Վասյա Ռուբցովը ծանր է տանում իր լավագույն ընկերոջ՝ սիրելի կովի մահը։ Տղան հիշում է, թե ինչպես նախկինում իրենք կով ունեին, ինչպես էր այդ կովը կերակրում իրենց, և ինչպես էր նա տանջվում, երբ հորթին վաճառեցին որպես մսացու։

Մուլտֆիլմի վերջում հնչում են տողեր Վասյայի դպրոցական շարադրությունից.

Մենք ունեինք կով։ Երբ նա ապրում էր, նրա կաթը խմում էինք մայրս, հայրս ու ես։ Հետո նա ծնեց որդի՝ հորթ, և նա նույնպես ուտում էր նրա կաթը, մենք երեքս և նա՝ չորրորդը, և բոլորիս հերիքում էր։ Կովը նաև վարում էր ու բեռ տեղափոխում։ Հետո նրա որդուն վաճառեցինք որպես մսացու։ Կովն սկսեց տանջվել, բայց շուտով մահացավ գնացքից։ Եվ նրան նույնպես կերանք, որովհետև նա միս է։ Կովը տվեց մեզ ամեն ինչ, այսինքն՝ կաթ, որդուն, միս, կաշի, ներքին օրգաններն ու ոսկորները, նա բարի էր։ Ես հիշում եմ մեր կովին և չեմ մոռանա։

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 — Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն Վառնայում — Մրցանակ լավագույն նորամուտի համար (Ալեքսանդր Պետրով)
  • 1990 — Ներկայացվել է «Օսկար» մրցանակի (Oscar®) Լոս Անջելեսում, ԱՄՆ
  • 1990 — Պատվավոր մրցանակ Արևմտյան Բեռլինի 40-րդ միջազգային կինոփառատոնում (Գերմանիա)
  • 1990 — Գրան պրի և «Ասախի» թերթի մրցանակ Հիրոսիմայի 3-րդ միջազգային փառատոնում (Ճապոնիա).
  • 1991 — Մրցանակ լավագույն նորամուտի համար Կանադայի Օտտավա քաղաքում անցկացված միջազգային կինոփառատոնի համար
  • 1992 — «Ոսկե խեցի» գրան պրի Բոմբեյի միջազգային կինոփառատոնում (Հնդկաստան)
  • 1994 — Ռուսաստանի պետական մրցանակ (Ալեքսանդր Պետրով)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. «Энциклопедия отечественного кино». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]