Կոստրոմա (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստրոմա
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻնեսա Կովալևսկայա
ԵրաժշտությունԵվգենի Բոտյարով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1989

Կոստրոմա (ռուս.՝ Кострома), երաժշտական մուլտֆիլմ, որը նկարահանել է Ինեսա Կովալևսկայան 1989 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։

Ենթավերնագիրն է` Հնօրյա ծիսական խաղերգ` նվիրված գարնանը և ձեռագործուհի Կոստրոմային:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը ֆանտազիա է «Կոստրոմա» երգերի թեմայով։

Գյուղում գարուն է եկել։ Բնակիչները պատրաստվում են դրան նվիրված տոնին։ Կանայք ձեռք են բերում վառ գլխաշորեր, վերցնում են դիմակներ և երգում ծիսակարգային երգեր։ Կոստրոմային պատկերող ձեռագործուհին կտավ է գործում։ Պատրաստված կտորները կանայք հագցնում են ծղոտե խրտվիլակին։ Կոստրոման հյուրասիրություն է պատրաստում, և բոլորը համտեսում են այն։ Այնուհետև Կոստրոման պառկում է հանգստանալու, հիվանդանում է, կարճ ժամանակով մահանում է, արթնանում է և բոլորի հետ գնում գետի մոտ։ Այնտեղ զարդարված խրտվիլակը դնում են նավակի վրա և երգերի ուղեկցությամբ բաց են թողնում գետի հոսանքի ուղղությամբ։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Ինեսա Կովալևսկայա
  • Սցենարի հեղինակ` Ն. Տիխոնովա
  • Բեմադրող նկարիչ` Գալինա Շակիցկայա
  • Նկարիչ-մուլտիկատորներ` Վլադիմիր Շևչենկո, Օլգա Օռլովա, Ալեքսանդր Պանով, Ալեքսանդր Մարկելով, Դմիտրի Կուլիկով
  • Նկարիչներ` Իրինա Սվետլիցա, Ի. Բալաշովա, Տատյանա Մակարովա, Օլգա Նավասյոլովա, Ի. Կոլոսովա, Ա. Ռատկովսկայա, Աննա Չիստովա
  • Օպերատոր` Նատալյա Միխայլովա
  • Կոմպոզիտոր` Եվգենի Բոտյարով
  • Հնչունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
  • Մոնտաժող` Ի. Գերասիմովա
  • Խմբագիր` Ելենա Միխայլովա
  • Տնօրեն` Լիլիանա Մոնախովա

Քնադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովալևսկայան նոր թեմա է մշակել, որն է ազգային երգերի և համաշխարային դասական գլուխգործոցներից էկրանավորումը։ Այդպես հայտնվել են «Ռուսական երգերը» (1972), «Մանկական ալբոմը» (1976), «Կոստրոման» (1989)։ Դա փորձ էր սովորեցնել փոքրիկ հանդիսատեսին երաժշտություն լսել և երևակայել։
- Սերգեյ Կապկով «Մեր մուլտֆիլմերը»[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Инесса Ковалевская // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]