Կոստրոմայի պանիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստրոմայի պանիր
ռուս.՝ Костромской сыр
Տեսակպինդ անեփ պանիր և պանիր կովի կաթից
Առաջացման երկիրՌուսաստան Ռուսաստան
Տարածաշրջանքաղաք Կոստրոմա
Կաթկովի կաթ
Պաստերիզացում45%

Կոստրոմայի պանիր (ռուս.՝ Костромской сыр), պինդ ռուսական պանիր, Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ում ամենատարածված պանիրներից մեկը։ Ըստ նրա հատկանիշների՝ կոստրոմայի պանիրը հիշեցնում է հոլանդական Գաուդա պանրին։ Կոստրոմայի պանիրը պետք է հասնի առնվազն 45 օր։ Պանրի համը փոքր-ինչ թթու է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հայտնվել է Կոստրոմայում (Ռուսաստան)։ Արտադրվում է Ռուսաստանում ավելի քան 130 տարի։

1878 թվականին կոստրոմացի վաճառական Վլադիմիր Բլանդովը քաղաքում կառուցեց առաջին պանրի գործարանը[1]։ Արդեն 1912 թվականին նահանգում կար 120 գործարան։

Սովորաբար պանիրը սեղանին է մատուցվում սև հացի հետ։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս կոստրոմայի պանիրն արտադրվում է երկու երկրում՝ Ռուսաստանում և Էստոնիայում։ Հայտնի է պանրի երեք տեսակ՝ պինդ, փափուկ և ուղիղ[1]։ Դրանք պատրաստվում են կովի, այծի, ոչխարի կաթից։ Յուրաքանչյուրն ունի իր համը, իր հասունացման աստիճանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Кострома — Сырная столица». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Linda Petti. Juust. Tallinn. Valgus 1978.