Կոստյումների թանգարան (Մադրիդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոստյումների թանգարան
Logo Museo del Traje.jpg
Museo del Traje.JPG
Տեսակfashion museum?
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
ՏեղագրությունՄադրիդ
Ղեկավարության նստավայրMuseo del Traje building, Մադրիդ, Իսպանիա
ՀասցեAvenida de Juan de Herrera, 2.
Հիմնադրված է1925
Մակերես30 875 քառակուսի մետր
Այցելուներ78 411
Կայքculturaydeporte.gob.es/mtraje/inicio.html

Կոստյումների թանգարան, (իսպ.՝ Museo del Traje), նորաձևությանը և կոստյումներին նվիրված թանգարան Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Թանգարանն ունի ավելի քան 160,000 նմուշներ և փաստաթղթեր[2]։ Թանգարանի ներկայիս շենքի կառուցումն ավարտվել է 1973 թվականին[3]։ Հավաքածուները ներառում են Միջին դարերից մինչև իսպանական ժամանակակից նորաձևության նմուշներ։ 1962 թվականին այն ճանաչվել է որպես Իսպանիայի մշակութային ժառանգություն (Bien de Interés Cultural)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Կոստյումների թանգարանի պատմությունը սկսվում է 2004 թվականից։ Թանգարանը նորակառույց է, սակայն ունի երկար ու հետարքրքիր պատմություն։ Պատմության հիմքում ընկած է 1925 թվականի Պատմական կոստյումների ցուցահանդեսը, որին ի պատասխան հռոմեացի կոմսն առաջ քաշեց ցուցահանդեսը մշտական դարձնելու գաղափարը։ Երկու տարի անց նա ստեղծեց թանգարանի հոգաբարձուների խորհուրդ, որը պատասխանտու էր ցուցահանդեսի պետությունրից ստացվող ֆինանսական հարցերի համար և 1927-1934 թվականներին ձևավորվեց նոր Տարածքային կոստյումների թանգարան։

1934 թվականին կոմսն առաջ քաշեց մեկ այլ կառույց ստեղծելու գաղափարը, որտեղ կհավաքվեին արժեքավոր հավաքածուները, ինչպես նաև իսպանացի ժողովրդի ավանդույթները։ Նոր՝ Իսպանական գյուղի թանգարանը, ձեռք բերեց ազգագրության և ժողովրդական արվեստի դպրոցի հավաքածուները, ինչպես նաև ներառեց 1934-1936 թվականներին տարածքային հոգաբարձուների կողմից ձեռք բերված լայնածավալ նմուշների շարք։ Տարբեր շենքերում հանգրվանելով՝ 1983 թվականին թանգարանը տեղակայվեց Իսպանիայի ժամանակակից արվեստի թանգարանում։ 1993 թվականին Իսպանական գյուղի և Ազգագրության ազգային թանգարանները միավորվեցին (1993–2004 թթ.)։ Այնուամենայնիվ, երկուսն էլ գործել են իրարից անկախ։

2002 թվականին, թանգարանի ճակատագրին առնչվող բազմաթիվ քննարկումներից հետո որոշվեց ընդլայնել կոստյումների հավաքածուի հանրային ներկայությունը։

Թանգարանի շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Museo del Traje - Museo Nacional de Antropología.jpg

Ճարտարապետ Ջեյմ Լոպես Ասիէն 1969 թվականին պարգևատրվեց Ճարտարապետության ազգային մրցանակով՝ շենքի կառուցման նախագծի համար։ Կառուցումն սկսվեց 1971 թվականին և ավարտվեց 1973 թվականին, բացումը կատարվեց 1975 թվականին[4]։

Շենքը կառուցվեց որպես Իսպանիայի ժամանակակից արվեստի թանգարանի (ԻԺԱԹ) կենտրոն, հետագայում դարձավ Museo Nacional Centro de Arte Reina Sofía։ 1992 թվականին ԻԺԱԹ հեռացավ այս շենքից, և այն մնաց առանց օգտագործման։ 2005 թվականին 21 միլիոն եվրո արժողությամբ վերականգնման ծրագիր իրականացվեց թանգարանի շենքում, և այն դարձավ կոստյումների թանգարանի կենտրոնը։ Շենքն ունի աշտարակի ձև՝ հենված հորիզոնական հատվածի վրա, որը ծառայում է որպես թանգարանային հատված։ Մոնումենտալ աստիճանասանդուղքը ստվերոտ բակից տանում է դեպի թանգարանի վերևի հատված։ Ունի բազմաթիվ ապակեպատ սրահներ և՛ ստորգետնյա, և՛ վերգետնյա հատվածներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]