Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտ (1924)
- Նոր մարզադաշտի մասին հոդվածը դիտելու համար անցիր. Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտ (2011).
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Էստադիո Նասյոնալ դե Կոստա Ռիկա |
Տեղագրություն | Սան Խոսե |
Երկիր | Կոստա Ռիկա[1] |
Հիմնադրված | 1924 |
Բացված | 1924 դեկտեմբերի 29 |
Փակված | 2008 մայիսի 12 |
Ճարտարապետ | Ռիկարդո Խիմենես Օրեամունո |
Սեփականատեր | ICODER (վերջին) |
Տարողություն | 25 000 |
Տնային թիմ | Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքական |
Դաշտի չափսեր | 105 x 86 |
Նախկին Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտը (իսպ.՝ Estadio Nacional de Costa Rica) բազմաֆունկցիոնալ մարզադաշտ էր Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեի Լա Սաբանա շրջանում։ Այն հիմնականում ընդունում էր ֆուտբոլային հանդիպումներ։ Հանդիսանում է Կոստա Ռիկայի հավաքականի նախկին ազգային մարզադաշտը (1941-1999 թթ. ընթացքում)։ Մարզադաշտը տեղավորում էր 25 հազար հանդիսականի։ Ներկայիս Նասյոնալ դե Կոստա Ռիկա մարզադաշտը փոխարինում է նրան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նասյոնալ մարզադաշտը կառուցվել է 1924 թ. Ռիկարդո Խիմենես Արեամունոյի կառավարության օրոք։ Բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին։ 2008 թ. մայիսի 12-ին մարզադաշտը փակվեց, քանի որ նախատեսված էր նոր մարզադաշտի կառուցում։ Վերջին ֆուտբոլային հանդիպումն անց է կացվել 2007 թ. Կոստա Ռիկայի Ունիվերսիդադ դե Կոստա Ռիկա և Բրուխաս ակումբների միջև։ Մարզադաշտը ընդունել է բազմաթիվ մարզական, մշակութային և պատմական միջոցառումներ։ Մարզադաշտում անցկացվել են Կոստա Ռիկայի առաջնության, 1924 թ. կենտրոն-ամերիկյան օլիմպիադայի, CCCF-ի գավաթի 1941, 1946, 1953, 1961 թթ. խաղարկության, 1960 թ. պանամերիկյան ֆուտբոլային առաջնության, 1969 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի գավաթի, Կենտրոն-ամերիկյան ազգերի գավաթի 1991, 1999 թթ. խաղարկության հանդիպումները։ 1988 թ. այստեղ տեղի է ունեցել «Մարդու իրավունքների պաշտպանությանը» նվիրված համերգ Բրյուս Սփրինգսթինի, Սթինգի, Թրեյսի Չեպմենի, Փիթեր Գաբրիելի, Յուսուֆ Ն'Դուրի մասնակցությամբ, 1994 թ.` Աերոսմիթ ռոք-խմբի համերգը, 2004 թ.` Լուչանո Պավարոտիի համերգը։ Պատմական դեպքերից հուշագրավ է 1983 թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի այցը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այստեղ անց է կացվել 1949-2006 թթ. Կոստա Ռիկայի նախագահական իշխանության փոխանցման հանդիսավոր արարողությունները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նախկին Նասյոնալ մարզադաշտի լուսանկարներ fussballtempel.net Արխիվացված 2009-04-22 Wayback Machine (ES)
- Նասյոնալ մարզադաշտի պատմությունը futbol.co.cr Արխիվացված 2008-05-30 Wayback Machine (ES)