Քննարկում:Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտ (1924)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածի անվանում[խմբագրել կոդը]

«Էստադիո նասիոնալ դե Կոստա Ռիկա» բառացի թարգմանելիս նշանակում է՝ «Մարզադաշտ ազգային Կոստա Ռիկայի». հայերենի հերթականությամբ՝ «Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտ»: Լատինական լեզուներում (ինչպես իսպաներենում) քերականապես նախ գրվում է գոյականը, հետո բառի ածականը, ի տարբերություն հայերենի որտեղ նախ գրվում է ածականը և հետո գոյականը: Գոյականը բառակապակցությունից հեռացնել և ածականը թողնել, ինչպես արվում է «Նասիոնալ դե Կոստա Ռիկա մարզադաշտ» արտահայտություն մեջ, սխալ է, և ոչ մի իմաստ չի արտահայտում: «Նասիոնիալ» մարզադաշտի անունը չէ՝ այն ուղղաղի նշանակում է «ազգային». «Էստադիո» բառի և իր ածականի համադրումն է, որը նշանակում է՝ «ազգային մարզադաշտ»: Նասիոնալ դե Կոստա Ռիկա մարզադաշտ հավասար է հայերենով «Կոստա Ռիկայի ազգային» մարզադաշտ (չակերտների դիրքը հաշվի առեք) կամ անգլերեն «National of Costa Rica Stadium» անվան, որոնք երկու դեպքում էլ սխալ են: Այստեղ միակ ճիշտ թարգմանությունը «Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտ» արտահայտությունն է: Chaojoker 12:07, 25 Օգոստոսի 2011 (UTC)[reply]