Կոստանդին Մելիք-Վրթանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդին Մելիք-Վրթանեսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 11, 1899(1899-01-11)
Երկիր Հայկական ԽՍՀ
Մահացել էմարտի 30, 1970(1970-03-30) (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Կոստանդին Եփրեմի Մելիք-Վրթանեսյան (հունվարի 11, 1899(1899-01-11) - մարտի 30, 1970(1970-03-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, հասարակական գործիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդին Մելիք-Վրթանեսյանը ծնվել է 1899 թվականի հունվարի 11-ին Սուրմալուի գավառի Ալիղամարլու գյուղում։ 1934 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան։ 1936-1945 և 1957-1970 թվականներին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (1937-1940 և 19581967 թվականներին եղել է նաև փոխտնօրեն)։ 1936-1938 թվականին եղել է նաև կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների խմբի ղեկավար, 1940-1941 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար, 1942-1944 թվականներին՝ տնօրեն։

Հեղինակել է «Արմեն Տիգրանյան» (ռուսերեն, 1939), «Պյոտր Իլիչ Չայկովսկի» (1940) աշխատությունները, եղել է «Երաժշտական բացատրական բառարանի» (1989) համահեղինակ[1]։

Կոստանդին Մելիք-Վրթանեսյանը մահացել է 1970 թվականի մարտի 30-ին Երևանում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Մարիամ Տոնյան (1919-2022), հայ երաժշտագետ, երաժշտական մանկավարժ[2][3][4]։ Ունեցել են երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երաժշտական բացատրական բառարան
  2. Daily, A. Z. G. «ԼԵԳԵՆԴԱՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ. ՄԱՐԻԱՄ ՏՈՆՅԱՆ-100». AZG Daily. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «103 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին՝ Մարիամ Տոնյանը». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  4. «Մ. Ա. ՏՈՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։