Կոստանդինի կոթող
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Քաղաք | Ստամբուլ |
Բնակավայր | Ստամբուլ |
![]() |
Կոստանդինի կոթող (թուրքերեն՝ Örme Dikilitaş կամ Konstantin Dikilitaşı), գտնվում է Օձաձև կոթողի հարևանությամբ և հարավ Կոստանդնուպոլսի հիպոդրոմից (այժմ Սուլթանահմեդ Հրապարակ)։ Նրա կառուցման ստույգ տարին հայտնի չէ, բայց անվանվել է Կոստանդին VII-ի պատվին, ում հրամանով այն վերանորոգվել է 10-րդ դարում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
32 մ բարձրությամբ կոթողը Կոստանդին VII-ի հրամանով վերանորոգման է ենթարկվել, սակայն օգտագործվել են կոպիտ կտրված քարեր։ Ըստ տեղեկությունների, կոթողն այդ ժամանակ զարդարված էր ոսկեզօծ բրոնզե սալիկներով, որոնք պատկերում էին Բարսեղ I-ի հաղթանակները, ով Կոստանդին VII-ի պապն էր։ Նաև կոթողի գագաթին գունդ կար։ Սակայն, երբ 1204 թվականին տեղի ունեցավ Խաչակրաց չորրորդ արշավանքը ոսկեզօծ բրոնզե սալիկները քանդվեցին և թալանվեցին խաչակիրների կողմից։
Քանի որ երիտասարդ ենիչերիները սիրում էին օգտագործել կոթողը մագլցելու համար և այդպիսով ցույց տալ իրենց խիզախությունն ու ճարպկությունը, ուստի հետագայում էլ կոթողն շարունակեց կրել վնասներ։
1953-1976 թվականներին կոթողը պատկերված էր թուրքական 500 լիրա թղթադրամների հակառակ կողմում[1]։
2011 թվականին կոթողը օգտագործվել է Assassin's Creed վիդեոխաղում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Central Bank of the Republic of Turkey Archived 2009-06-15 at the Wayback Machine.. Banknote Museum: 5. Emission Group – Five Hundred Turkish Lira – I. Series Archived 2009-02-04 at the Wayback Machine., II. Series Archived 2009-02-04 at the Wayback Machine., III. Series Archived 2009-02-04 at the Wayback Machine. & IV. Series Archived 2009-02-04 at the Wayback Machine.. – Retrieved on 20 April 2009.
- «The Walled Obelisk»։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-12-ին։ Վերցված է 2006-09-16
- «The Walled Obelisk»։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-04-ին։ Վերցված է 2006-09-16