Կոնտակտային դերմատիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնտակտային դերմատիտ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն և Ալերգիաբանություն
ՀՄԴ-9692.9
Commons-logo.svg Contact dermatitis Վիքիպահեստում
Contact dermatitis around wound

Կոնտակտային դերմատիտ (անգլ.՝ Contact dermatitis) մաշկի ռեակցիա ալերգենների (ալերգիկ կոնտակտային դերմատիտ) կամ գրգռիչների (գրգռող կոնտակտային դերմատիտ) ազդեցության հետևանք[1][2]։

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալերգիկ կոնտակտային դերմատիտը հաճախ առաջանում է ֆորմալդեհիդի ռեակցիայի պատճառով, որը ազատվում է ածանցյալներից, որոնք շատ շամպունների, լոսյոնների, խոնավացնող միջոցների մաս են կազմում[3]։ Ֆոտոտոքսիկ կամ ֆոտոկոնտակտային դերմատիտ (ֆոտոդերմատիտ) առաջանում է, երբ ալերգենը կամ գրգռիչը ակտիվանում է արևի լույսի ազդեցության տակ։

Կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզ դերմատիտի կլինիկական պատկերը կախված է ոչ միայն գրգռիչի ուժից ու բնույթից, այլ հիմնականում օրգանիզմի անհատական ​​հատկանիշներից, նրա պաշտպանիչ ռեակցիաներից։ Սուր դերմատիտը բնութագրվում է կարմրությամբ, վնասվածքի մեջ մաշկի այտուցվածությամբ, հնարավոր են հանգույցներ, բշտիկներ, վեզիկուլներ, էրոզիա, խոնավացում։ Գործընթացն ավարտվում է պիլինգով, հաճախ պիգմենտացիան մնում է։ Սուբյեկտիվորեն հիվանդներին անհանգստացնում է ցավը, այրումը, մաշկի լարվածությունը։ Լայնածավալ վնասվածքներով հիվանդները դժգոհում են անբավարարությունից, ջերմությունից, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներից։ Կրկին պարզ դերմատիտը կարող է առաջանալ միայն գրգռիչի հետ նոր շփումից հետո[4]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հերթին անհրաժեշտ է ամբողջությամբ վերացնել շփումը գրգռիչի (ալերգենի) հետ։ Դրանից հետո, որպես կանոն, ցանն ինքնըստինքյան անցնում է մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում։ Այս ժամանակահատվածը կախված կլինի, թե որքա՞ն ժամանակ է եղել մաշկի շփումը[5]։ Որքան կարճ է շփումը, այնքան արագ կանցնի ցանը և հակառակը։ Ալերգենի կողմից առաջացած կոնտակտային դերմատիտով ուժեղ քորի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հակահիստամիններ[6]։ Վարակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում մաշկի վրա քերծվածքները բուժել մեղմ հակասեպտիկ միջոցներով կամ դեղաբույսերի թուրմերով (երիցուկ, վաղենակ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шапошников О.К. Дерматиты // Большая медицинская энциклопедия : в 30 т. / гл. ред. Б.В. Петровский. — 3 изд. — Москва : Советская энциклопедия, 1977. — Т. 7. Дегидразы - Дядьковский. — 548 с. — 150 000 экз.
  2. Иванов О.Л. Дерматит / председ. Ю.С. Осипов и др., отв. ред. С.Л. Кравец. — Большая Российская Энциклопедия (в 30 т.). — Москва: Научное издательство «Большая российская энциклопедия», 2007. — Т. 8. Григорьев - Динамика. — С. 567. — 766 с. — 65 000 экз. — ISBN 978-5-85270-338-5
  3. «Кожные аллергии. Течение, симптомы болезни. Диагностика. Лечение - Медицинский портал EUROLAB»։ www.eurolab-portal.ru։ Վերցված է 2019-08-19 
  4. «Contact dermatitis in patient with chronic venous insufficiency»։ ResearchGate (անգլերեն)։ Վերցված է 2022-01-24 
  5. «Contact dermatitis - Diagnosis and treatment - Mayo Clinic»։ www.mayoclinic.org։ Վերցված է 2022-01-24 
  6. Morris-Jones R., Robertson S. J., Ross J. S., White I. R., McFadden J. P., Rycroft R. J. G. (2002)։ «Dermatitis caused by physical irritants» (անգլերեն)։ էջեր 270–275։ doi:10.1046/j.1365-2133.2002.04852.x։ Վերցված է 2022-01-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]