Կոնստանտին Տոլոկոննիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Տոլոկոննիկով
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`թեթևատլետ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`փետրվարի 26, 1996(1996-02-26)[1] (25 տարեկան)
Ծննդավայր`Դոնի Ռոստով, Ռուսաստան

Կոնստանտին Իգորևիչ Տոլոկոննիկով (ռուս.՝ Константи́н И́горевич Толоко́нников, փետրվարի 26, 1996(1996-02-26)[1], Դոնի Ռոստով, Ռուսաստան), թեթևատլետ, միջին երկարության ռուս վազորդ, որը մասնագիտացած է 800 մետր վազքի մեջ։ Տոլոկոննիկովը 2013 թվականին Աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնություններում շահել է արծաթե մեդալ։ 2015 թվականին Եվրոպայի պատանեկան առաջնությունում վաստակել է ոսկե մեդալ՝ 4 × 400 մետր փոխանցումային վազքում։

2013 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությանը Տոլոկոննիկովը վերջին 100 մետրի ընթացքում առաջ է անցել հինգ մարզիկից, նաև այդ պատճառով նա ստացել է «երկրորդ Բորզակովսկի» կեղծանունը (Յուրի Բորզակովսկին ռուս մարզիկ է, 2004 թվականի Օլիմպիական չեմպիոն)[2][3]։ 2015 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների սուպեր լիգայում և նույն թվականի Եվրոպայի պատանեկան առաջնություններում նա հանդես է եկել նույն ոճով։

2015 թվականի օգոստոսին Տոլոկոննիկովը առաջին անգամ հաղթել է Ռուսաստանի ազգային առաջնությունում՝ 1:45.76 արդյունքով։ Սակայն այս վազքում նա սկզբում հետ չի ընկել, ինչի շնորհիվ հայտնի է, փոխարենը ամբողջ ընթացքում գլխավորել է վազքը։ Նման արդյունքով նա 2015 թվականի Աշխարհի առաջնության մասնակցելու որակավորում է ստացել։ Մի քանի օր անց Տոլոկոննիկովն ընտրվել է այդ առաջնությունում որպես Ռուսաստանի մասնակից[4]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացրել է  Ռուսաստանը
Տարի Առաջնություն Վայր Դիրք Մրցույթ Նշումներ
2013 Աշխարհի երիտասարդական առաջնություն Դոնեցկ 2-րդ 800 մետր 1:48.29
2014 Աշխարհի պատանեկան առաջնություն Յուջին, ԱՄՆ 18-րդ (h)[5] 800 մետր 1:50.19
2015 Եվրոպայի թիմային առաջնությունների սուպեր լիգա Չեբոքսարի 4-րդ 800 մետր 1:46.42
Եվրոպայի պատանեկան առաջնություն Էսկիլստունա (Շվեդիա) 2-րդ 800 մետր 1:49.00
1-ին 4 × 400 մետր փոխանցումային 3:08.35
Եվրոպայի առաջնություն Պեկին 18-րդ (sf) 800 մետր 1:48.32

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]