Կոնստանտին Շուվալով
Արտաքին տեսք
Կոնստանտին Շուվալով | |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
---|---|
Ծննդյան օր | դեկտեմբերի 12, 1953 (70 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Պարգևներ |
Կոնստանտին Շուվալով (ռուս.՝ Константи́н Ви́кторович Шува́лов, դեկտեմբերի 12, 1953, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1976 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1976 թվականից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում զբաղվում է դիվանագիտական գործուեությամբ։ Տիրապետում է պարսկերեն, փաշթո, գերմաներեն և անգլերեն լեզուներին։
- 1993-1994 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հարավային և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի կառավարման պետի տեղակալ։
- 1994-ից 1997 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ։
- 1997 թվականից մինչև 2001 թվականն՝ Իրանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2001 թվականի մայիսի 1-ից մինչև 2005 թվականի մարտի 30-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրեն։
- 2005 թվականի մարտի 30-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերի 1-ը Բոսնիա և Հերցեգովինայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
- 2009 թվականի սեպտեմբերից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպանորդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ նախագահ՝ Քաղաքակրությունների միության հետ փոխներգործությամբ։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հոկտեմբերի 2)[5]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի դեկտեմբերի 31)[6]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2003 թվականի հունիսի 2)[7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации от 06.06.1997 г. № 560 «О назначении Шувалова К. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Исламской Республике Иран»
- ↑ Указ Президента Российской Федерации от 08.02.2001 г. № 138 «О Шувалове К. В.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.03.2005 г. № 365 «О назначении Шувалова К. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Боснии и Герцеговине»
- ↑ Указ Президента Российской Федерации от 01.09.2009 г. № 993 «О Шувалове К. В.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 04.10.1994 г. № 1978 «О присвоении Шувалову К. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.12.1996 г. № 1787 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 02.07.2003 г. № 716 «О присвоении Шувалову К. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»