Կոնստանտին Հոլթհոեր
Կոնստանտին Հոլթհոեր | |
---|---|
![]() | |
հունվարի 4, 1865 - մարտի 20, 1933 (68 տարեկան) | |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Գերեզման | Հիետանիեմի գերեզմանատուն |
Զորատեսակ | Russian Imperial Guard? և հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր |
Հրամանատարն էր | Q4031200?, Q4362116? և 2nd Guards Infantry Division? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | Պաժերի կորպուս |
Պարգևներ |
Կոնստանտին Հոլթհոեր (ֆիններեն՝ Konstantin Holthoer, հունվարի 4, 1865, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 20, 1933, Հելսինկի, Ֆինլանդիա), ռուս գեներալ, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնստանտին Հոլթհոերը ծնվել է 1865 թվականին Սանկտ Պետերբուրգում, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ֆյոդրովիչի և Վերա Գավրիլովնա Հոլթհոերի ընտանիքում։ Եղել է Սանկտ-Պետերբուրգի նահանգի ուղղափառ ազնվականներից։ 1882 թվականի սեպտեմբերի 1-ից անցել է ծառայության։ Ավարտել է Պաժերի կորպուսը (1884), որպես պրապորշչիկ ծառայել Պրեօբրաժենսկի գնդի լեյբ-գվարդիայում։
Եղել է Պրեօբրաժենսկի գնդի վաշտի և գումարտակի, այնուհետև` 4-րդ հրաձգային գումարտակի (1906-1910) և 92-րդ Պեչորյան հետևակային գնդի հրամանատար (08.06.1909-28.06.1910): Հետագայում եղել է 4-րդ հրաձգային Կայսերական ազգանվան գնդի (1910-22.04.1915) և 1-ին բրիգադայի 1-ին գվարդիական հետևակային դիվիզիայի (22.04.1915-10.07.1916) հրամանատար։ Հայտնի է նաև, որ նա եղել է 2-րդ գվարդիական հետևակային դիվիզիայի (1916- 9.04.1917) հրամանատար։ Առաջին համաշխարհային պատերազմի մարտական գործողություններում աչքի ընկնելու համար պարգևատրվել է Գեորգիևյան զենքով և Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով 1914 թվականի սեպտեմբերի 27-ին Օպատովի տակ մղվող մարտերում գնդի գործողությունները գերազանց ղեկավարելու, իր գնդով թշնամու մարտական դիրքերը գրոհելու և հարևան զորամասերին թշնամու զորքերի շրջափակման օղակը ճեղքելու աջակցման համար։
1918 թվականին եղել է Պետրոգրադի հակասովետական ընդհատակյա կազմակերպության անդամ, մասնակցել Սպիտակ շարժմանը։ Քաղաքացիական պատերազմից հետո արտագաղթել է Ֆինլանդիա[1]։ Աշխատել է գործարանային բանվոր։
Մահացել է 1933 թվականի մարտի 30-ին Հելսինկիում։ Թաղված է Լապնլախտի շրջանի ուղղափառ գերեզմանատանը[2]։
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պոդպորուչիկ (14.08.1884)
- Պորուչիկ (14.08.1888)
- Շտաբս-կապիտան (գերազանցության համար, 06.12.1895)
- Կապիտան (գերազանցության համար, 06.05.1900)
- Արքայահամհարզ (1904)
- Գնդապետ (06.12.1904)
- Գեներալ-մայոր (28.06.1910)
- Նորին Մեծության շքախմբի գեներալ-մայոր (1912)
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է իր խնամակալ Զինաիդա Յակովլևնա Լիխաչյովայի դստեր և Պ. Ն. Յակոբի[3] քենու` Զ. Դ. Կրոնբերգի հետ։ 1907 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ունեցել է երկու երեխա։
- Որդին` Ալեքսանդր Կոնստանտինովիչ (12.08.1901- 3.05.1956, Հելսինկի)
- Թոռը` Ռոստիսլավ Ալեքսանդրովիչ (29.07.1937, Հելսինկի- 28.04.1997, Հելսինկի), ֆիննական եգիպտոլոգ
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1905)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1906)
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1913)
- Գեորգիևյան զենք (ВП 03.01.1915)
- Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (30.01.1915)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Незабытые могилы. Российское зарубежье: некрологи 1917-1997 в 6 томах. Том 2. Г-З. М.: «Пашков дом», 1999. - ISBN 5-7510-0169-9. С. 162
- ↑ Список захоронений русского кладбища в Хельсинки
- ↑ Флам, Людмила Сергеевна Правовед П. Н. Якоби и его семья: воспоминания. — М.: Русский путь, 2014. — 192 с. — ISBN 978-5-85887-446-1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биография на сайте «Русская императорская армия» Archived 2011-11-14 at the Wayback Machine.
- Erik-Amburger-Datenbank(գերմ.)