Կոնստանտին Կոզլովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Կոզլովսկի
բելառուս․՝ Канстанцін Рыгоравіч Казлоўскі
Kanstancin Kazłouski.jpg
Ծնվել է1886
ԾննդավայրNovogrudsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 12, 1981(1981-07-12)
Մահվան վայրNavahrudak District, Գրոդնոյի մարզ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Poland.svg Լեհաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգյուղացիություն

Կոնստանտին Գրիգորևիչ Կոզլովսկի (բելառուս․՝ Канстанцін (Косцік) Рыгоравіч Казлоўскі, 1886, Novogrudsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 12, 1981(1981-07-12), Navahrudak District, Գրոդնոյի մարզ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), բելառուս գյուղացի, աշխարհի արդարակյաց, որ Հոլոքոստի ժամանակ փրկել է ավելի քան 500 հրեաների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Կոզլովսկին ծնվել է 1886 թվականին Մոկրեց խուտորում, որ տեղակայված է Նովոգրուդոկից 11 կմ հեռավորության վրա՝ Լիդա տանող ճանապարհի մոտ[1]։ Նրա հայրը՝ Գրիգորին, աշխատել է ալրաղացում, իսկ Կոզլովսկիների ընտանիքն ունեցել է 1,5 հա հող։ Մանկության տարին ծնողները Կոնստանտինին ուղարկել են սովորելու հրեա կոշկակարի մոտ։ Դրա շնորհիվ նա սովորել է իդիշ և ազատորեն հաղորդակցվել Ստանկևիչի գյուղից եկած հարևան հրեաների հետ[2]։

Ընտանիքն ապրուստի միջոցներ է վաստակել մանր առևտրով, Կոնստանտինը շրջել է մոտակա տարածքներում, գնել ու վաճառել ապրանքներ, ինչպես նաև զբաղվել օու թորմամբ։ Նրա առաջին կինը մահացել է ծննդաբերության ժամանակ 1938 թվականին, և նա միայնակ մեծացրել է հինգ երեխաներին[2]։

1941 թվականին գերմանացիներն օկուպացրել են Բելառուսիան և սկսել զանգվածային սպանությունները։ Գնդակահարություններից փախել են նաև Բելսկի եղբայրները, որոնց հետ Կոնստանտին Կոզլովսկին ընկերություն էր անում մանկության տարիներից սկսած։ Կոզլովսկին իր տանը թաքցրել է նրանց ավագ եղբոր՝ Տուվյա Բելսկու կնոջը։ Տուվյա Բելսկին դարձել է հրեական պարտիզանական ջոկատի հրամանատար[2]։

Հետագայում Կոզլովսկու տունը դարձել է փոխաբեռնման կետ Նովոգրուդոկի գետտոյից պարտիզանների մոտ փախչող հրեաների համար։ Բելսկու պարտիզանները պարբերաբար այցելել են Կոզլովսկուն՝ տանելու փախստականների հերթական խմբին[1]։ Ըստ Յադ Վաշեմ ինստիտուտի գնահատականների՝ Կոնստանտին Կոզլովսկին փրկել է ավելի քան 500 հրեաների[2]։ Ըստ «Հոլոքոստը ԽՍՀՄ տարածքում» հանրագիտարանի տվյալների՝ Կոզլովսկին օգնել է Բելսկիների ջոկատ հասնել ավելի քան 300 հրեաների[3]։

1943 թվականին գարնանը՝ Կոնստանտին Կոզլովսկու բացակայության ժամանակ, խուզարկություն անցկացնելու նպատակով խուտոր է ժամանել ոստիկանությունը։ Կոսնտանտինի մոտ թաքնվող երեք հրեա երեխաներին չեն գտել երջանիկ պատահականությամբ։ Նրա կրտսեր որդուն ծեծել են հրացանի շամփուրով մինչև գիտակցության կորուստն ու գցել ճանապարհին՝ գյուղից ոչ հեռու։ Դրանից հետո Կոզլովսկիների ընտանիքը հեռացել է անտառ՝ պարտիզանների մոտ[2]։

Գերմանական օկուպացիայից Բելառուսիայի ազատագրումից հետո Կոնստանտին Կոզլովսկին կառուցել է նոր տուն Լովցի գյուղում, որտեղ աշխատել է որպես մթերող մինչև թոշակի անցնելը։ Կոնստանտին Կոզլովսկին մահացել է 1981 թվականի հուլիսի 12-ին, 95 տարեկան հասակում[2]։

Կոնստանտինի եղբայրը՝ Իվան Կոզլովսկին, օկուպացիայի ժամանակ ծառայել է Նովոգրուդոկի ոստիկանությունում, սակայն օգնել է հրեաներին գետտոյում, զենք ու դեղամիջոցներ հայթայթել պարտիզանների համար։ Մահապատժի է ենթարկվել գերմանացիների կողմից[2]։

Ճանաչում և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտինի որդին՝ Վլադիմիր Կոզլովսկին

Կոզլովսկու սխրանքի մասին չի բարձրաձայնվել մինչև ԽՍՀՄ անկումը։ Նույնիսկ նրա թոռը չի իմացել պատերազմի ժամանակ իր պապի ծավալած գործունեության մասին[4]։

1993 թվականի դեկտեմբերի 22-ին Իսրայելի աղետի և հերոսականության Յադ Վաշեմ ինստիտուտը ցեղասպանությունից հրեաներին փրկելու գործին մասնակցելու համար Կոնստանտին Կոզլովսկուն և նրա որդիներին՝ Գենադիին ու Վլադիմիրին, շնորհել է «աշխարհի արդարակյացի» պատվավոր կոչում[1]։

Կոնստատին Կոզլովսկին եղել է Էդվարդ Ցվիկի՝ Բելսկի եղբայրների պարտիզանական ջոկատի մասին պատմող «Կանչ» (ռուս.՝ «Вызов») ֆիլմի հերոսներից մեկի նախատիպը։ Ըստ ֆիլմի սյուժեի՝ հրեաներին օգնելու համար ֆիլմի հերոս Կոստիկը կախաղան է բարձրացվել գերմանացիների կողմից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Козловский Константин (1886-1981), Козловский Геннадий, сын, Козловский Владимир, сын»։ Праведники народов мира։ Яд ва-Шем։ Վերցված է 2016-1-23 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Гурневич, 2012
  3. Холокост на территории СССР, 2009
  4. «Сад Справедливости и Милосердия»։ Новогрудский районный исполнительный комитет։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-02-ին։ Վերցված է 2016-1-23 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]