Կոնստանտին Բոլշակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Բոլշակով
Ծնվել էմայիսի 14 (26), 1895 կամ մայիսի 26, 1895(1895-05-26)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 21, 1938(1938-04-21)[1] (42 տարեկան)
Վախճանի վայրԿոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՆիկոլաևի հեծելազորային ուսումնարան

Կոնստանտին Բոլշակով (ռուս.՝ Константин Аристархович Большаков, մայիսի 14 (26), 1895 կամ մայիսի 26, 1895(1895-05-26)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 21, 1938(1938-04-21)[1], Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Բոլշակովը ծնվել է 1895 թվականին Մոսկվայում դեղագործի ընտանիքում[2] (այլ տվյալներով` Ստարո-Եկատերինսկի հիվանդանոցի կառավարիչ[3]), (այժմ` Մ. Ֆ. Վլադիմիրսկու անվան Մոսկվայի մարզային գիտա-հետազոտական կլինիկական ինստիտուտ)։

Բանաստեղծություններ սկսել է գրել, երբ 14 կամ 15 տարեկան էր։ Համարյա այդ ժամանակ ծանոթանում է ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովի հետ։ 1911 թվականին Մոսկվայում լույս է տեսնում Բոլշակովի «Մոզաիկա» բանաստեղծությունների և արձակի ժողովածուն, որը հարուցում է Ն. Գումիլյովի զուսպ արձագանքը։ Գրքում բացահայտ զգացվում է Կոնստանտին Բալմոնտի ազդեցությունը։ Հաճախ այդ ժողովածուն համարում են Բոլշակովի առաջին գիրքը, բայց տեսակետ կա, որ «Մոզաիկա»-ն պատկանում է նրա ազգանվանակցին։ 1913 թվականին ավարտում է մոսկովյան 7-րդ գիմնազիան և ընդունվում Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1914 թվականին բանաստեղծը թողնում է համալսարանը և ընդունվում Նիկոլաևի հեծելազորային ուսումնարան, որն ավարտելուց հետո մեկնում է գործող բանակ։ Ռազմական ծառայության ընթացքում, որը տևում է յոթ տարի, բանաստեղծը երբեմն իր ստեղծագործությունները տպագրում է որոշ թերթերում և բանաստեղծական ժողովածուներում։ 1918 թվականից Բոլշակովը մարտնչում էր Կարմիր բանակում, իսկ Քաղաքացիական պատերազմի վերջում Սևաստոպոլի ռազմական պարետն էր։ 1922 թվականին զորացրվելուց հետո Բոլշակովը թողնում է պոեզիան և հետագայում պարբերաբար անդրադառնում գրական աշխատանքին, որպես արձակագիր ստեղծելով մի քանի պատմվածքներ և վեպեր։ Դրանցից են «Փախուստ գերությունից, կամ Տենգինսկու հետևակային գնդի պորուչիկ Միխայիլ Լերմոնտովի տանջանքների և մահվան պատմությունը » պատմավեպը (հրատարակվել է 1929 թվականին) և «Հարյուրհինգերորդ օրվա մարշալը» ինքնակենսագրական վեպը, որտեղ վերարտադրվում են Բոլշակովի գրական կյանքի առանձին դրվագներ (հրատարակվել է միայն վեպի առաջին գիրքը)։

1936 թվականի սեպտեմբերի 15-ին կամ 17-ին Բոլշակովը ձերբակալվում է։ Մեկ և կես տարի անց 1938 թվականի ապրիլի 21-ին, նրան գրողների և բանաստեղծների խմբի հետ միասին (դրանց թվում նաև Բորիս Պիլնյակը) գնդակահարում են։

1956 թվականին Բոլշակովը արդարացվում է և հետմահու, 1956 թվականի դեկտեմբերի 10-ին, վերականգնվում ԽՍՀՄ Գրողների միության կազմում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների և արձակի առաջին գիրքը «Մոզաիկան» Կոնստանտին Բոլշակովը հրատարակում է Մոսկվայում 1911 թվականին, երբ նա դեռ 16 տարեկան չկար։ Գրքում տեղ են գտել հեղինակի պատանեկան տարիների գրական փորձերը, որոնք վերաբերվում են 1904-1910 թվականների ժամանակահատվածին, երբ Բոլշակովը սովորում էր մոսկովյան 7-րդ գիմնազիայում։ «Մոզաիկա»-ի գեղարվեստական ձևավորումը կատարել է ճանաչված գծանկարիչ Դմիտրի Մոորը։

1927 թվականին Բոլշակովը հրատարակում է պատմվածքների և հեքիաթների ժողովածու, որը վերաբերվում է խորհրդային կյանքին, Քաղաքացիական պատերազմի իրադարձություններին, որոնց ականատեսը և մասնակիցը եղել էր ինքը։ Դրանք են «Պատահականությունների ճակատագիրը» և «Բորոտների ուղին»։ Վերջին գիրքը հրատարակվել է «Գրողների Մոսկովյան ընկերակցության կողմից»։ 1927 թվականին «Նիկիտինյան շաբաթօրյակներ» մոսկովյան հրատարակչությունը տպագրել էր Բոլշակովի «Сгоночь» վեպը

1961 թվականին «ձնհալի» ժամանակ, լույս է տեսնում Բոլշակովի «Պատմվածքներ և հեքիաթներ» գիրքը։ 2008 թվականին «Սովպոդենիե» հրատարակչությունը վերահրատարակում է Կոնստանտին Բոլշակովի «Հարյուր հինգերորդ օրվա Մարշալը գրքի 1-ին մասը Փաղանգի զորաշարվածքը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 256—257. — ISBN 5-94848-245-6
  2. См.: Вся Москва, 1901.
  3. Розенфельд, Борис. «Константин Большаков. «Забытый поэт Серебряного века»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]