Կոնստանտին Արղության-Երկայնաբազուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Արղության-Երկայնաբազուկ
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ

Կոնստանտին Բարսեղի Արղության-Երկայնաբազուկ (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), հայ իշխան, 19-րդ դարի հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել և գործել է Գրիգորիոպոլում և Օդեսայում, եղել է ուսումնական օկրուգի հոգաբարձու։ Սերտ կապերի մեջ էր Լազարյան ճեմարանի հիմնադիրներից Խաչատուր Լազարյանի հետ։ Մասնակցել է Ռուսաստանի հովանավորության ներքո ինքնավար Հայաստան ստեղծելու ծրագրերին։ Նա առաջիններից մեկը ողջունեց Արևելյան Հայաստանի ազատագրումը պարսկական լծից՝ Հայկական մարզի ստեղծումը (1828) դիտելով որպես հայերի ինքնավարության նախաքայլ։ Սակայն, հիասթափվելով, քննադատաբար տրամադրվեց դեպի ցարական քաղաքականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 86 CC-BY-SA-icon-80x15.png