Կոնստանտին Ակաշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Ակաշև
1888 - 1931
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ

Կոնստանտին Ակաշև (ռուս.՝ Константи́н Борисович Ака́шев, 1888 - 1931), բելառուս զորապետ, ԽՍՀՄ ավիացիայի առաջին գլխավոր կոմիսար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր բանակի շարքերում է 1918 թվականից։ 1911-1915 թվականներին սովորել է Իտալիայում և Ֆրանսիայում, որտեղ ավարտել է ռազմական ավիացիոն դպրոցը և աէրոնավորդության ու մեխանիկայի բարձրագույն ուսումնարանը։ 1908 թվականին Ակաշևը աքսորվում է Տուրուխանի մարզ Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինի դեմ մահափորձին մասնակցելու համար։ Սակայն շուտով աքսորավայրից փախչում է արտասահման։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում որպես կամավորական մտնում է Ֆրանսիայի ՌՕՈՒ-ի կազմի մեջ։ 1915 թվականին վերադառնում է Ռուսաստան և աշխատում ավիացիոն գործարանում։

1917 թվականի Պետրոգրադի զինված ապստամբության մասնակից է։ 1917 թվականի դեկտեմբերին նշանակվում է օդային նավատորմի կառավարման Համառուսաստանյան կոլեգիայի նախագահ, որի վրա դրված էր հանրապետության օդային նավատորմի ստեղծման և շինարարության հիմնական ֆունկցիաները, ներառյալ կադրերի պատրաստման և նյութատեխնիկական մատակարարման հարցերը։ 1918 թվականին եղել է Արևելյան ռազմաճակատի 5-րդ բանակի ռազմա-օդային ուժերի հրամանատարը, 1918 թվականի դեկտեմբերից նշանակվում է Հարավային ռազմաճակատի ավիացիայի և օդագնացության հրամանատար[1]։ 1920 թվականի մարտից մինչև 1921 թվականի փետրվարը եղել է Օդագնացության Գլխավոր վարչության պետը։

Կյանքի վերջին տարիներին աշխատել է Լենինգրադի և Մոսկվայի ավիացիոն գործարաններում ղեկավար պաշտոններում, դասավանդել է Օդային նավատորմի Ակադեմիայում։ Ձերբակալվել է 1930 թվականի մարտի 3-ին («Վեսնա» գործով), 1931 թվականի ապրիլի 3-ին ОГПУ-ի կոլեգիայի որոշմամբ լրտեսության մեղադրանքով դատապարտվել է գնդակահարության։ 1931 թվականի ապրիլի 9-ին գնդակահարվել է։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։ Արդարացվել է 1956 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Каратеев А. Ю. Авиационные инженеры в России и СССР. Подготовка кадров в 1909—1945 гг. / А. Ю. Каратеев; под ред. Г. А. Бордюгова. — М.: АИРО-XXI, 2013. С. 77.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Ալեքսանդր Վորոտնիկով
ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի ռազմաօդային հրամանատար
RuAF emblem.png

1920-1921
Հաջորդող
Անդրեյ Սերգեև