Կոնստանս I (Անտիոքի դքսուհի)
Կոնստանս դքսուհի Constance de France | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
մոտ. 1094 - 1104 թվականի դեկտեմբերի 25 | |||
| |||
1106 - 1111 թվականի մարտի 17 | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | 1078 | ||
Ծննդավայր | Ռեյմս | ||
Վախճանի օր | 14 սեպտեմբերի 1125 | ||
Դինաստիա | Կապետինգներ | ||
Հայր | Ֆիլիպ I | ||
Մայր | Բերտա Հոլանդացի | ||
Ամուսին | առաջին ամուսին: Հուգո I երկրորդ ամուսին: Բոհեմունդ I | ||
Զավակներ | առաջին ամուսնուց: Մանասիա որդին երկրորդ ամուսնուց: որդի Բոհեմունդ | ||
Կոնստանս (ֆր.՝ Constance, 1078, Ռեյմս - սեպտեմբերի 14, 1126[1]), ֆրանսուհի արքայադուստր, Ֆիլիպ I արքայի դուստրը, Շամպայնի առաջին կոմսուհին (մոտ. 1094-1104) և Անտիոքի դքսության առաջին դքսուհին (1106-1111)[2]: Եղել է Կալաբրիի և Ապուլիի ժամանակավոր կառավարիչ 1111-1120 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1078 թվականին, եղել է Ֆիլիպ I արքայի և իր առաջին կնոջ՝ Բերտա Հոլանդացու դուստրը։ Նրա ծնողների ամուսնալուծությունը սերտ կապ է ունեցել պապական արգելքների հետ, որոնք պարտադրվում էին ամբողջ Ֆրանսիայում։ Կոնստանի երիտասարդական տարիքի հետ կապված տեղեկություններ չկան, նրա մասին առաջին հիշատակումը տեղի է ունեցել իր առաջին ամուսնության ժամանակ։
Առաջին ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտավորապես 1094 թվականին Կոնստանսը ամուսնանում է Հուգո I-ի հետ, ով եղել է Շամպայնի կոմս։ Այդ ամուսնության նպատակն էր գրավել ֆրանսիական թագավորներին, ովքեր գալիս էին Բլուա դինաստիայից, սակայն նրանք այդ նպատակին չհասան, ընդ որում Հուգոյի և Կոնստանսի միակ զավակ Մանասիան, մահացավ, 1102 թվականին, երբ նա դեռ մանուկ էր։
1104 թվականի դեկտեմբերի 25-ին Հուգոն և Կոնստանսը Սուասոնում ամուսնալուծվում են, Իվ Շարտրսկիի պնդմամբ, նա կարծում էր, որ նրանք արյունակիցներ են։
Երկրորդ ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1106 թվականի գարնանը Շարտրում ստորագրվում է Կոնստանսի և Բոհեմունդ I-ի, ով եղել է Տարանտոյի և Անտիոքի դուքս, ով նաև այդ ժամանակներում փորձել է դաշնակից գտնել, որպեսզի կռվի Բյուզանդիայի դեմ և նախքան ամուսնանալը հյուրընկալել է ֆրանսիական արքունիքում։ Այդ միությունը էլ ավելի ամրապնդեց Բոհեմունդի ազդեցությունը և նա խուճապ է տարածում իր Արևմտյան հակարակորդի շարքերում մտավախություն ունեին, որ չէին հասցնի կազմավորվել մինչև Ֆրանսիացինների դեմ պատերազմին։ Հենց այդ ժամանակներում էլ Ֆիլիպ I-ի մյուս դուստր Սեսիլյան, ամուսնանում է Բոհեմունդի եղբորորդու Տանկրեդի հետ։
Շուտով դրանից հետո Բոհեմունդը նավարկեց դեպի Բալկաններ, որպեսզի վերսկսի Ալեքսեյ I-ի հետ պատերազմը, իսկ Կոնստանսը ժամանում է Ապուլիա, որտեղ էլ ծնվում է իր որդին՝ Բոհեմունդը, ով դառնում է Անտիոքի և Տարենտսկի դքսության ժառանգորդը։ Բոհեմունդը վերադառնում է Իտալիա, բյուզանդացինների պատերազմում պարտությունից հետո, հոգնած ու ջարդված և 1111 թվականին էլ կնքում է իր մահկանացուն, թաղված է Կանոսա դի Պուլյա քաղաքում։
Կոնստանսը մահացել է 1125 թվականի սեպտեմբերի 14-ին, որից հետո նրա որդի Բոհեմունդ II-ը մեկնում է Արևելք, որպեսզի վայելի իր Անտիոքի ունեցվածքը։
Ամուսիններ և երեխաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ամուսին։ Հուգո I, առաջին ամուսնուց ունեցած երեխան. Մանասիա (†1102)։
Երկրորդ ամուսին։ Բոհեմունդ I, երկրորդ ամուսնուց ունեցած երեխան. Բոհեմունդ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերթա Հոլանդացի (1058 † 1094) | Ֆիլիպ I (1052 † 1108) Ֆրանսիայի արքա | Բերտրադ դը Մոնֆոր (1070 † 1117) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լուի VI Թանձրամարմին Ֆրանսիայի արքա (1080 † 1137) | Հուգո (1074 † 1126) | Կոնստանս (1078 † 1125) | Բոհեմունդ I Անտիոքի դուքս (1054 † 1111) | Սեսիլ դքսուհի (1097 † մոտ 1145) | Թանկրեդ դ'Օտվիլ Անտիոքի դուքս (1072 † 1112) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մանասե († մոտ 1102) | Բոհեմունդ II Անտիոքի դուքս (1107 † 1130) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hubert Houben, Roger II of Sicily: A Ruler Between East and West, (Cambridge University Press, 2002), 39 note 16.
- ↑ Генеалогия на сайте Medieval Lands (на английском)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանս I (Անտիոքի դքսուհի)» հոդվածին։ |
|