Կոնսեպսիոնի արքայական բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնսեպսիոնի արքայական բերդ
Real Fuerte de la Concepción
Նկարագրություն
Տեսակհյուրանոց, հուշարձան, ամրոց և մշակութային ժառանգություն
Վարչական միավորAldea del Obispo?[1]
Երկիր Իսպանիա[1]
Կառուցված1663 թվական
Քարտեզ
Քարտեզ
 Royal fort of Concepción Վիքիպահեստում

Կոնսեպսիոնի արքայական բերդ (իսպ. Real Fuerte de la Concepción), աստղի տեսք ունեցող ամրոց է, գտնվում է 0,6 (0.9 կմ) մղոն արևմուտք Ալդեա դել Օբիսպո գյուղից, Տուրոնես գետի արևելյան ափին, Սալամանակայի շրջան, Կաստիլիայի և Լեոնի ինքնավար մարզ, Արևմտյան Իսպանիա։ Ամրոցի դիրքն ունի ռազմավարական մեծ նշանակություն, քանի որ գտնվում է Իսպանիայի և Պորտուգալիայի սահմանին։

2006 թվականին ամրոցը վաճառվում է մասնավոր սեփականատիրոջ, ամրոցի տեղում 2012 թվականին բացվել է շքեղ հյուրանոց։

2014 թվականին ամրոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Համաշխարհային ժառանգության հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1640 թվականին, Ֆիլիպ Երկրորդ թագավորի մահվանից հետո սկսվեց Պորտուգալիայի Ռեստավրացիայի պատերազմը։ Իսպանիայի նոր արքա Ֆիլիպ Երրորդը մտադիր էր Պորտուգալիան դարձնել Իսպանիային ենթակա վարչական միավոր, ուստի պորտուգալացի ազնվականները կանգնել էին իշխանությունը կորցնելու լուրջ վտանգի առաջ։ Հետևանքը եղավ այն, որ պորտուգալիացիներն իրենց անկախ հռչակեցին Իսպանիայից։ 1641 թվականի ռազմական հեղաշրջումից հետո դուքս Բրագանսան թագադրվեց Պորտուգալիայի թագավոր և դարձավ Խուան 6-րդ։ Իսպանիայի թագավորը սկսեց ռազմավարական պլաններ մշակել պորտուգալական գահը ետ բերելու ուղղությամբ։ Այդ ամենի մասն էր սահմանների ամրացումն ու երկու երկրների միջև հզոր պաշտպանական ամրոցների կառուցումը։

Կոա և Ագեդա գետերի տարածքը հակառակորդների համար դարձել էր բուֆերային գոտի։ Կոնսեպսիոնի արքայական բերդը կառուցվել է հենց այդ տարածքում իսպանական զորքերի հրամանատար Օսունայի դքսի հրամանով, որպես ռազմական կայան իսպանական զորքի համար։

Կառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի կառուցողական աշխատանքները սկսվել են 1663 թվականի դեկտեմբերի 8-ին և գտնվում էին ֆրանսիացի ինժեներ Սիմոն Ժոքետի գլխավորության ներքո։ Շինարարության առաջին փուլը տևեց ընդամենը 40 օր և ավարտվեց 1664 թվականի հունվարի 20-ին։

1664 թ.-ից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1664 թվականի հուլիսի 7-ին իսպանական և պորտուգալական զորքերը ճակատամարտի են բռնվում Կաստելո Ռոդրիգոյի մոտ։ Տեսնելով իսպանական ուժերի առավելությունը պորտուգալացիներին օգնության են հասնում 3000 զինվորներ Վիկոնտ դե Ֆոնտե Արկադայի գլխավորությամբ։ Պորտուգալիայի հակահարվածը որոշիչ է լինում։ Իսպանացիները բազմաթիվ գերիներ են տալիս և հրետանային զենքերի կորուստ։ Խոսվում է, թե Օսունան և Խուան Կրտսերը վանականի հագուստով փախուստի են դիմել Կաստելո Ռոդրիգո ամրոցից։

Օսունայի պարտությունից հետո Ֆիլիպ 3-րդը իր ձեռքն է վերցնում զորքի հրամանատարությունը, և հրամայում մասնակիորեն քանդել Կոնսեպսիոնը, որը գործում էր մեկ տարուց էլ քիչ ժամանակ։

1735 թ., վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1668 թվականին Իսպանիան պաշտոնապես ճանաչում է Պորտուգալիայի անկախությունը, սակայն սահմանային գոտին մնում էր խնդրահարույց։

Իսպանիայի գահին նոր դինաստիայի հասատումից և Ֆիլիպ 5-րդի թագադրումից հետո Առաջին նախարար Խոսե Պատինյոյի հրամանով սկսվեց Կոնսեպսիոնի ամորցի վերակառուցումը։ Աշխատանքները սկսվեցին 1736 թվականի մայիսին։ Կառուցումն ավարտվեց 1758 թվականին՝ Անգլո-Իսպանական 1762 թվականի պատերազմից առաջ։ Այս պատերազմի ընթացքում Իսպանիան ներխուժեց Պորտուգալիա,որի ժամանակ ամրոցը դարձավ կանտոնմենտ (ռազմական քաղաք), սակայն երբ ռազմական գործողությունները վերջացան, ամրոցի շրջակայքում ամեն ինչ խաղաղ էր և այն գրեթե չէր տուժել կրակոցներից։

Թերակզղու պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմն սկսվեց 1808 թվականին, երբ ֆրանս-իսպանական զորքերը շրջափակեցին Պորտուգալիան, իսկ առավել սաստկացել է Ֆրանսիայի՝ Իսպանիային դեմ դուրս գալուց հետո:1808 թվականի Ֆրանսիայի զորքերը՝ հրամանատար Լուիս Հենրի Լոիսոնի գլխավորությամբ արշավեցին Ալմիեդայի ամրոցի վրա։

Ֆրանսիական օկուպացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 12-ին Լոիսոնը իր ուշադրությունը կենտրոնացրեց Կոնսեպսիոնի վրա։ Ֆրանսիական ուժերը հայտարարեցին ամրոցի կառավարությանը, թե եկել են փոխարինելու կայազորին։ Ամրոցի ղեկավարն ու նրա ենթակաները, վախենալով ֆրանսիական զորքից, գաղտնի ելքով աննկատ փախան ամրոցից։ Լոիսոնը իշխանության տակ արդեն ուներ երկու կոնսեպսիոն և Ալմեիդայի ամրոցը։ Հունիսի 16-ին Լոիսոնը հրամայեց արշավել Պորտու քաղաքի վրա, որտեղ հակաֆրանսիական ապստամբություն էր բարձրացել։ Լոիսոնը ձեռնամուխ եղավ հասնել մինչև Մասեո Ֆրի քաղաքը, սակայն ճանապարհին նրանց դեմ դուրս եկան պորտուգալական զորքերը։ Դեպի Ալմեիդա նահանջի ժամանակ գեներալ Խունոտից հրաման ստացվեց արշավել Լիսաբոն, որտեղից ապստամբություն էր սպասվում։ Մինչ Ալմեիդան լքելը, Լոիսոնը հրամայեց կոնսեպսիոնի զորքն ու կայքը տեղափոխել Ալմեիդա և պատրաստ լինել պայթեցնելու ամրոցը, եթե այն թշնամու ձեռքն ընկնելու լինի։

1809 թվականի օգոստոսի 30-ին, գեներալ Խունոտի կողմից կնքված կոնվենցիայով ֆրանսիական զորքը իր ողջ գույքով ու զենքով որքան հնարավոր է շուտ պիտի տարհանվեր Պորտուգալիայի և Արևմտյան Իսպանիայի տարածքից Բրիտանական Ռազմական Նավատորմի միջոցով։ Հոկտեմբեր ամսին ֆրանսիական բանակը թողեց Ալմեիդան և Կոնսեպսիոնի բերդը։ 1809 թվականին ամրոցը հայտնվեց պորտուգալացիների և բրիտանացիների ձեռքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Horward, Donald D. (1994). Napoleon and Iberia – The Twin Sieges of Ciudad Rodrigo and Almeida, 1810. Reference to the exploded mines within the Fortress 21/22 July 1810. Greenhill Books. p. 199. ISBN 9781853671838.
  2. "Hotel Domus Real Fuerte de la Concepción" Արխիվացված 2016-10-29 Wayback Machine. Hotel Website Home Page. Hotusa Group© 2014. Retrieved 20 July 2014.
  3. Tourist & Motoring Atlas – Spain & Portugal. Publisher; Michelin 2014 edition. Work: page 42, Aldea del Obispo, Grid coordinates J9. ISBN 9782067192430
  4. Newitt, Malyn (2009). Portugal – In European and World History. paragraph 3, reference to the military coup and crowning of Juan IV (First ed.). Reaktion Books Ltd. p. 108. ISBN 9781861895196.
  5. Foy, Maximilien (31 Aug 2012). History of the War in the Peninsula, Under Napoleon, Volume 2, part 1. Description of Loison’s failed attempt to relieve Porto. Ulan Press. p. 437.Google Books
  6. Horward, Donald D. (1994). Napoleon and Iberia – The Twin Sieges of Ciudad Rodrigo and Almeida, 1810. Reference to the Junot’s orders to Loison. Greenhill Books. p. 4. ISBN 9781853671838.
  7. Vilar del Ciervo. 1:50.000. scale map showing the location of the Fortress. IGN - CNIG (Spain Civilian Survey). 2006. pp. Folded Paper Map.[1]
  8. Horward, Donald D. (1994). Napoleon and Iberia – The Twin Sieges of Ciudad Rodrigo and Almeida, 1810. Reference to the signing of the Convention of Sintra and its conditions. Greenhill Books. p. 5. ISBN 9781853671838.
  9. Esdaile, Charles (2002). The Peninsular War. Reference to the serious embarrassment by the British to the agreed terms of the Convention. Penguin Books. p. 102. ISBN 9780140273700
  10. Horward, Donald D. (1994). Napoleon and Iberia – The Twin Sieges of Ciudad Rodrigo and Almeida, 1810. Reference to the appointment of Masséna to the command of the Army of Portugal. Greenhill Books. p. 50. ISBN 9781853671838.
  11. Glover, Michael (As a classic Penguin 2001 edition). The Peninsular War 1807 – 1814. Reference to the troop totals in the Army of Portugal at messana’s disposal. Penguin Books. p. 129. ISBN 9780141390413. Check date values in: |date= (help)
  12. Horward, Donald D. (1994). Napoleon and Iberia – The Twin Sieges of Ciudad Rodrigo and Almeida, 1810. Reference to the desertion of French Lieutenant and the information gathering by the British. Greenhill Books. p. 71. ISBN 9781853671838.
  13. Esdaile, Charles (2002). The Peninsular War. Reference to William Cox the British governor of Almeida. Penguin Books. p. 323. ISBN 9780140273700.
  14. "Burgoyne, Sir John Fox". Biography of Burgoyne includes work in 1810. © Oxford University Press 2004–14. Retrieved 25 July 2014.
  15. Horward, Donald D. (1994). Napoleon and Iberia – The Twin Sieges of Ciudad Rodrigo and Almeida, 1810. Reference to John Burgoyne’s setting of the explosives within the structure of the fortress including the quantities used. Greenhill Books. p. 198. ISBN 9781853671838.
  16. Esdaile, Charles (2002). The Peninsular War. Reference to Welligton’s Position close to the fortress before the Battle of Onoro. Penguin Books. p. 350. ISBN 9780140273700.
  17. Horward, Donald D. (1994). Napoleon and Iberia – The Twin Sieges of Ciudad Rodrigo and Almeida, 1810. Reference to the reasons for the retreat of Masséna from Portugal on the 5 March. Greenhill Books. p. 322. ISBN 9781853671838.
  18. "Brotherton, Sir Thomas William". Biography of Thomas Brotherton including reference to his actions at Fort Concepcion. © Oxford University Press 2004–14. Retrieved 25 July2014.
  19. "Perez de Herrasti, Governor of Ciudad Rodrigo: "the thumb breaks but does not bend"". Biographie of Perez de Herrasti. © Copyright 1995-2009, The Napoleon Series, All Rights Reserved. Retrieved 31 July 2014
  20. Horward, Donald D. (1994). Napoleon and Iberia – The Twin Sieges of Ciudad Rodrigo and Almeida, 1810. Reference to the tour made of the Border Defences by Wellington on the 25 June. Greenhill Books. p. 151. ISBN 9781853671838.
  21. Tourist & Motoring Atlas – Spain & Portugal. Publisher; Michelin 2014 edition. Work: page 42, Vale da Mula, Grid coordinates J9. ISBN 978-2-06-719243-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    • López Carretón, José (1999). Real Fuerte de la Concepción: Guía del Visitante. Salamanca, Asociación Cultural El Fuerte (Aldea del Obispo). ISBN 84-605-9227-8.
    • Díaz Campany, Carlos (2004). La fortificación abaluartada: Una arquitectura militar y política. Madrid, Ministerio de Defensa.