Կոնուրբացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2012 թ արբանյակային լուսանկարը, որը ցույց է տալիս կոնուրբացիան՝ Սիդնեյ քաղաքը կենտրոնում, ձախից տեսանելի է Վոլոնգոնգը, իսկ աջից՝ Կենտրոնական ափ (Նոր Հարավային Ուելս)

Կոնուրբացիան բնակավայրի կամ տարածաշրջանի տեսակ է, որն ընդգրկում է մի շարք մեգապոլիսներ, խոշոր և փոքր քաղաքներ, և այլ քաղաքային տարածքներ, որոնք բնակչության աճի և ֆիզիկական ընդլայնման միջոցով միավորվելով ստեղծել են մեկ շարունակական քաղաքային կամ արդյունաբերական զարգացած տարածք։ Շատ դեպքերում կոնուրբացիան բազմակենտրոն քաղաքաշինական տարածք է, որտեղ զարգացել է տրանսպորտը՝ տարածքները կապելու համար և ստեղծելու միասնական քաղաքային աշխատանքի շուկա։ [1]

Նյու Յորքի գիշերային տեսարան՝ աշխարհի ամենավառ լուսավորությամբ կոնուրբացիան: Լոնգ Այլենդը տարածվում է 120 մղոն դեպի արևելք Մանհեթենից ՝ շրջանի կենտրոնական առանցքը

Քաղաքաշինության մեջ այս եզրույթը առաջին անգամ օգտագործեց իր «Քաղաքները էվոլյուցիայի մեջ» (1915) գրքում Պատրիկ Գեդդեսը։ Նա ուշադրություն հրավիրեց այն ժամանակ էլեկտրաէներգիայի և շարժիչային տրանսպորտի նոր տեխնոլոգիայի հնարավորությանը ՝ քաղաքները ընդլայնելու և միավորելու գործում, և որպես օրինակ բերեց Անգլիայի Արևմտյան Միդլանդ կոնուրբացիան, Գերմանիայի Ռուր տարածքը, Նիդերլանդների Ռանդստադը և Միացյալ Նահանգների հյուսիսային Ջերսին։ [2]

Ռեյն-Ռուր, եվրոպական մայրցամաքի ամենամեծ կոնուրբացիան

Քաղաքների պլանավորման տերմինաբանության մեջ նկարագրված եզրույթն օգտագործվում է Բրիտանիայում, մինչդեռ ԱՄՆ-ում յուրաքանչյուր պոլիկենտրոնային քաղաքային տարածք կարող է ունենալ իր սեփական անվանումը, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոյի ծոցային տարածքը կամ Դալաս – Ֆորտ Ուորթ մետրոպեքսը։ Միջազգայնորեն, «քաղաքային համախմբում», կամ «քաղաքային ագլոմերացիա» եզրույթը հաճախ օգտագործվում է «կոնուրբացիա» բառի իմաստը փոխանցելու համար .[3][4]

Կոնուրբացիան պետք է նաև հակադրվի մեգապոլիսին, որտեղ քաղաքային տարածքները մոտ են, բայց ֆիզիկապես հարակից չեն, և որտեղ աշխատաշուկաների միաձուլումը դեռ զարգացած չէ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պատրիկ Գեդդես «Քաղաքները էվոլյուցիայի մեջ» (1915) "Cities In Evolution"
  2. Էդվարդ Սոջա «Պոստմետրոպոլիս» (Edward Soja "Postmetropolis")


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]