Կոմսոմոլսկի այգի (Վոլգոգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմսոմոլսկի այգի
Տեսակպուրակ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՎոլգոգրադ
Կոմսոմոլսկի այգի (Վոլգոգրադ)ը գտնվում է Ռուսաստանում
Կոմսոմոլսկի այգի (Վոլգոգրադ)

Կոմսոմոլսկի այգի (ռուս.՝ Комсомольский сад), այգի Վոլգոգրադի կենտրոնական շրջանում, որը գտնվում է Ընկած մարտիկների հրապարակի հարևանությմաբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարից ի վեր Կոմսոմոլսկի այգու տարածքում կար գերեզմանատուն։ 1775 թվականին այնտեղ կառուցվել է «Всех Скорбященская» փայտե եկեղեցի։ 1837 թվականին փայտե եկեղեցին ցարիցի վաճառական Իլյա Բաբաևի միջոցներով փոխարինվել է քարե եկեղեցով։ 1886 թվականից գերեզմանոցը փակվել է, և եկեղեցու մոտ Զատկի և Սուրբ Ծննդյան տոների համար անցկացվել են զբոսահանդեսներ[1].

Հեղափոխության ժամանակ Սկորբյաշենսկի հրապարակում գտնվող տներից մեկում եղել եբ 93-րդ հետիոտային գնդի բարաքները, որոնք մեծ դերակատարություն են ունեցել Ցարիցինում խորհրդային իշխանության հաստատման գործում։ Հրապարակում հաճախ կազմակերպվել են հանրահավաքներ և ցույցեր[2]։

1918 թվականին հրապարակում թաղվել է Ցարիցինի Խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Յակով Երմանը։ Ավելի ուշ նրա գերեզմանում թաղվել են ևս մի քանի հեղափոխականներ։ 1925 թվականին ստալինգրադցի նկարիչ Լյուբիմովի նախագծով Եղբայրական գերեզմանոցում կանգնեցվել է գորշ քարի կույտով հուշարձան։ Բացի այս հուշարձանը, Ստալինգրադի ճակատամարտը վերապրել են ևս երեք հուշարձաններ՝ Գոգոլի (1910 թ., Վոլգոգրադի ամենահին հուշարձանը), Ձերժինսկու (1935 թ.), Խոլզունովի (1940 թ.):

1930-ական թվականներին Սկորբյասչենսկայա հրապարակը անվանափոխվել է Պերվոմայսկայա, որտեղ կոմերիտականները ծառեր են տնկել։ Հետագայում Պերվոմայսկայա հրապարակը վերանվանվել է Կոմսոմոլսկի այգի[3]։ 1932 թվականին Ալեքսանդր Նևսկու տաճարի պայթյունից և Ընկած մարտիկների հրապարակի վերակառուցումից հետո, նախկինում հրապարակում կանգնած Գոգոլը կիսանդրին տեղափոխվել է այգի։

1957 թվականին Կոմսոմոլսկի այգում վերաթաղել է 35-րդ գվարդիայի հրաձգային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Վասիլի Գլազկովը։ Նրա գերեզմանի վրա տեղադրվել է հուշարձան կարմիր գրանիտե սալաքարի տեսքով՝ բրոնզե հարթաքանդակներով[4]։

Հուշարձանի հեղինակն է ճարտարապետ Իվան Բելդովսկին, հարթաքանդակի հեղինակն է քանդակագործ Եվգենի Վուչետիչը[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Н. Т. Морозова, Н. Д. Монахова. "Путеводитель по Волгограду". - Ниж.-Волж. кн. изд-во, 1980. - С. 59-62. - 207 с.
  • С.А. Аргасцева, Л.В. Гуренко. «Свод историко-архитектурного наследия Царицына-Сталинграда-Волгограда. (1589-2004гг.)». - Панорама, 2004. - С. 160, 188.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С.А. Аргасцева, Л.В. Гуренко «Свод историко-архитектурного наследия Царицына-Сталинграда-Волгограда. (1589-2004гг.)». — Панорама, 2004. — С. 160.
  2. «Комсомольский сад». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  3. Н. Т. Морозова, Н. Д. Монахова "Путеводитель по Волгограду". — Ниж.-Волж. кн. изд-во, 1980. — С. 60-61. — 207 с.
  4. Н. Т. Морозова, Н. Д. Монахова "Путеводитель по Волгограду". — Ниж.-Волж. кн. изд-во, 1980. — С. 61—62. — 207 с.
  5. «Могила Глазкова В.А., генерал-майора 35-й гвардейской стрелковой дивизии | Туристический Волгоград». www.welcomevolgograd.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.