Jump to content

Ձերժինսկու հուշարձան (Վոլգոգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (այլ կիրառումներ)
Ձերժինսկու հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1936
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՏրակտորոզավոդսկի շրջան
Շինության ձև№ 3410015000
 Monument to Dzerzhinsky in Volgograd Վիքիպահեստում

Ձերժինսկու հուշարձան[1] (ռուս.՝ Памятник Дзержинскому), Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանը Վոլգոգրադի Տրակտորոզավոդսկի շրջանի համանուն հրապարակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին հիմնադրվել է Ստալինգրադի տրակտորի գործարանը։ Նույն տարում մահացել է Ֆելիքս Ձերժինսկին և շինարարության փուլում գտնվող գործարանին տրվել է նրա անունը։ Գործարանի կենտրոնական մուտքի մոտ 1932 թվականին տեղադրվել է Ձերժինսկու հուշարձանի ժամանակավոր մոդելը, իսկ 1935 թվականի հունիսի 17-ին[2]՝ բրոնզե հուշարձանը, քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով։

Ստալինգրադի ճակատամարտից հետո քաղաքում կանգուն մնացած 4 հուշարձաններից մեկն է. մյուս հուշարձաններն են Գոգոլի (1910 թ., Վոլգոգրադի ամենահին հուշարձանը) և Հերմանի (1925 թ.) հուշարձանը Կոմսոմոլյան այգում, Հոլզունովի (1940 թ.) հուշարձանը Կենտրոնական 62-րդ առափնյայում։ Պատերազմի օրերին ոչնչացվել է հուշարձանի ձախ ձեռքը, որը վերականգնվել է պատերազմից հետո Ռակովի տրակտորի գործարանի գեղարվեստի արտադրամասի քանդակագործի կողմից։ 1960 թվականին պատվանդանը երեսապատվել է գրանիտով։ 2015 թվականին հուշարձանի պատվանդանը հիմնովին վերանորոգվել է։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզե քանդակի բարձրությունը 4,3 մետր է, պատվանդանի բարձրությունը՝ 6,48 մետր։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆելիքս Ձերժինսկին կանգնած է իրեն բնորոշ դիրքով՝ ձախ ձեռքով մատնացույց է անում գործարանի կենտրոնական մուտքին, իսկ աջով պահել է շինելը. այն գործարանի աշխատողների շրջանում հեգնական անվանում է ստացել. «Վերջին շինելս կվաճառեմ, բայց այնտեղ (Տրակտորային գործարանում) չեմ աշխատի»։ Մեկ այլ տարբերակ՝ Վոլգոգրադի տրակտորի գործարանի առաջնատառերի հապավումը (ВГТЗ)` «Вот Где Ты Загнёшься (Ահա թե որտեղ կփտես)»։
Դերժինսկու անվան հրապարակ, ձախից աջ՝ Ձերժինսկու հուշարձան, Տրակտորի գործարան, Т-34 տանկի հուշարձան
Դերժինսկու անվան հրապարակ, ձախից աջ՝ Ձերժինսկու հուշարձան, Տրակտորի գործարան, Т-34 տանկի հուշարձան


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Объект культурного наследия № 3410015000 // Реестр объектов культурного наследия Российской Федерации
  2. Газета Сталинградского тракторного завода «Даёшь трактор!» от 20 июня 1935 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]