Կոմերիտական պուրակ (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Կոմերիտական պուրակ
ռուս.՝ Комсомольский сквер
Տեսակպուրակ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎարչատարածքԴոնի Ռոստով
Կոորդինատներ: 47°14′21.976800099999″ հս․ լ. 39°41′56.594400099988″ ավ. ե. / 47.23943800002777493° հս․. լ. 39.69905400002777185° ավ. ե. / 47.23943800002777493; 39.69905400002777185
Կոմերիտական պուրակ (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Կոմերիտական պուրակ (Դոնի Ռոստով)
Կոմերիտական պուրակ (Դոնի Ռոստով)ը գտնվում է Երկիրում
Կոմերիտական պուրակ (Դոնի Ռոստով)

Կոմերիտական պուրակ (ռուս.՝ Комсомольский сквер), կանաչ զանգված, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Հոկտեմբերյան շրջանում[1]։ Պուրակն իր տեսակով մշակույթի և հանգստի զբոսայգի է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմերիտական պուրակը գտնվում է Դոնի Ռոստովի կենտրոնից ոչ հեռու։ Նրանից աջ Բուդյոննու պողոտան է, իսկ ձախից` Մեչնիկովի փողոցը[2]։

Կոմերիտական պուրակի տարածքը կարելի է բաժանել արևմտյան և արևելյան հատվածների։ Վերանորոգման աշխատանքները պուրակի արևմտյան մասում ընթացել են ամբողջ 2013 թվականի ընթացքում։ Ենթադրվում էր իրականացնել մայթի սալիկների վերականգնման աշխատանքներ այն հատվածներում, որտեղ դրա անհրաժեշտությունը կար, վերանորոգել նստարաններն ու վերականգնել վնասված տարրերը։ Նաև վերանորոգման աշխատանքների պլանով նախատեսվում էր մանկական «Նավակ» խաղային համալիրի վնասված տարրերի փոխարինում։

2012 թվականին Կոմերիտական պուրակի շատրվանը հայտնվեց «Դոնի Ռոստով քաղաքի բարեկարգման և անտառային տնտեսության կառավարում» քաղաքային պետական հաստատության հաշվեկշռում։ Պուրակի գործունեության վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2013 թվականի օգոստոսի վերջ։ Կոմերիտական պուրակի արևելյան մասում նախատեսված էր լորենիների, թխկիների և այլ ծառերի տնկում։ Պուրակի տարածքում գտնվող ավտոսրահի շենքը զբաղեցրեց մանկական կենտրոնը։ 2013 թվականի ընթացքում պետք է իրականացվեր նաև պուրակի արևելյան մասի մարգագետինների վերակառուցում[1]։

2015 թվականին Դոնի Ռոստովի Կոմերիտական պուրակում հայտնվել է Wi-Fi-ի ազատ գոտի[3][2]։

2017 թվականին Կոմերիտական պուրակի տարածքում համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում կազմակերպվել է ծառատունկ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]