Կոլո (պար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլո պարը Բոսնիայի քրիստոնյաների կատարմամբ

Կոլո (պար)- սլավոնական ժողովուրդների ազգային պար, առավել տարածված է հարավարևելյան Եվրոպայում։ Պարն ուղեկցվում է շրջանաձև կատարումներով, այստեղից էլ ստացել է անվանումը։ Հայտնի է նաև Բուլղարիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում, իսկ որպես հորո (բուլղար․՝ хоро) և օրօ (մակեդոներեն՝ оро

Շուրջպարին մասնակցում են տասնյակ մարդիկ, ովքեր շրջան են կազմում բռնելով միմյանց ձեռքից կամ գոտկատեղից։ Պարն իրար հաջորդող պարզ քայլերի հաջորդականություն է, չնայած փորձառու պարողները իսկական վիրտուոզներ են, ովքեր այն հարստացրել են դեկորատիվ տարրերով։ Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր ազգային կոլոն։ Սկսնակների համար դժվար է այն յուրացնելը, նույնիսկ փորձառու պարողները չեն կարող տիրապետել կոլոյի բոլոր տեսակներին։ Կոլոյի մի քանի վարիացիաներ ներկայացվում են հարսանիքների, հասարակական, մշակութային և կրոնական միջոցառումների ժամանակ[1]։ Կոլոն պարում են իրար կիպ կանգնած, մեկ կամ երկու զուգահեռ շարքով։ Կանայք և տղամարդիկ պարում են միասին, չնայած որոշ դեպքերում հանդիպում են միայն տղամարդկանց կամ կանանց շուրջպարեր։ Երաժշտությունը ռիթմիկ է[1]։ Յուրաքանչյուր տարածաշրջան ունի ազգային պարի իր հագուստը, բայց Բոսնիայի և Սերբիայի հագուստների տարրերը համընկնում են։ Տղամարդիկ կրում են գլխարկներ, ազատ վերնաշապիկ, տաբատ, որը ձգվում է մինչև կոճերը, իսկ գոտկատեղին ամրացված են ժապավեններ։ Կանայք կրում են են երկար, սպիտակ, ասեղնագործ զգեստ, որի վրայից հագնում են մանուշակագույն գոգնոց։ Զգեստն ու գոգնոցը զարդարված են ասեղնագործ ծաղիկներով, որոնք հարստացնում են կանացի կերպարը։ Կոշիկները, որոնք նրանք կրում են պարի ժամանակ, կոչվում են օպանչի։ Դրանք պատրաստվում են բարձրորակ կաշվից և շատ հարմարավետ են[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 "kolo" (2009). Encyclopædia Britannica. Retrieved March 26, 2009.
  2. "Costumes" Արխիվացված 2012-02-22 Wayback Machine (2009). In ASKA Kolo Ansambl. Retrieved March 26, 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]