Կնոջ դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Կնոջ դիմանկարը
The Portrait of a lady cover.jpg
Հեղինակ Հենրի Ջեյմս
Տեսակ գիրք
Ժանր վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Նկարագրում է Հռոմ
Հրատարակիչ Macmillan Publishers
Հրատարակման տարեթիվ 1881
The Portrait of a Lady Վիքիպահեստում

Կնոջ դիմանկարը նովել գրված Հենրի Ջեյմսի կողմից։ Ի սկզբանե 1880 թ. այն հրատարակվել է The Athlantic Monthly և Macmillans Magazine ամսագրերում, իսկ միայն 1881-ին հրատարակվել է գիրքը։ Այս գիրքը Հենրի Ջեյմսի ամենահանրահայտ նովելն է։

«Կնոջ դիմանկարը» վեպը մի պատմություն է համարձակ երիտասարդ կնոջ՝ Իզաբելա Արչերի մասին։ Նա զոհ է գնում Մաքիավելիզմին։ Ինչպես Ջեյմսի բոլոր նովելները, այս մեկի գործողություններն էլ են կայանում Եվրոպայում, հիմնականում Անգլիայում և Իտալիայում։

Ընդհանուր բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբել Արչեր, ծնունդով Ալբանի, Նյու Յորք, ստանում է հրավեր իր մորաքրոջ՝ Լիդիա Տուչետի կողմից, այցելել իր հարուստ ամուսնու՝ Դանիելի կալվածքները, որոնք գտնվում են Լոնդոնի մոտ։ Այնտեղ նա հանդիպում է իր զարմիկին՝ Ռալֆին, իր հաշմանդամ հորեղբորը, և Տուչեների հարևան Լորդ Ուորբերտոնին։ Ավելի ուշ Իզաբելը մերժումի Ուորբերտոնի հանկարծակի ամուսնության առաջարկությունը։ Նա նաեւ մերժում է Գասպար Գուդվուդի օգնությունը, ով Բոստոնի միլիոնատեր ընտանիքից էր սերում։ Համենայն դեպս Իզաբելը դիմում է Գասպարին, նրա նվիրվածությունը դառնում է ամուսնության առիթ, որը զոհաբերում է Իզաբելի ազատությունը։ Շուտով ավագ Տուչեն հիվանդանում է, և նրա որդու խնդրանքով, իր կարողության մեծ մասը թողնում է Իզաբելին։

Իր խոշոր ժառանգությամբ, Իզաբելը ճամփորդում է մայրցամաքով մեկ եւ Ֆլորենցիայում հանդիպում է ամերիկացի վտարվածներին։ Թեեւ Իզաբելը, մերժել էր նախկին տղամարդկանց, նա ընդունում է վտարված Օսմոնդի ամուսնության առաջարկը։

Իզաբելն ու Օսմոնդը հաստատվում են Հռոմում, բայց նրանց ամուսնությունը անհաջող էր, քանի որ Օսմոնդը բավականին էգոիստ էր և նրա մեջ լրիվ բացակայում էր ուշադրությունը կնոջ հանդեպ։ Բացի այդ Օսմոնդն ուներ նաև աղջիկ, իր առաջին ամուսնությունից։

Իր դժբախտությանը ավելանում է ևս մեկը, երբ Իզաբելն իմանում է, որ մահանում է իր հաշմանդամ զարմիկ Ռալֆը։ Նա գնում է Անգլիա, սական Օսմոնդը դեմ էր դրան։ Սակայն Իզաբելը գնում է և մինչև իր մահը մնում այնտեղ, որտեղ Ռալֆն էր ապրում։