Կնոջ արձան՝ Աֆրոդիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնոջ արձան՝ Աֆրոդիտե
Հայաստանի պատմության թանգարան
նյութմարմար
ստեղծման վայրԱրտաշատ

Կնոջ արձան՝ Աֆրոդիտե, նմուշ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից, թվագրվում է մ.թ․ա. II դարի վերջ - I դարի սկիզբով, գտնվել է Արտաշատի պեղումներից։ Պեղումներն իրականացվել են Բաբկեն Առաքելյանի կողմից, 1972 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցածր պատվանդանին կանգնած կնոջ ծավալային քանդակ է (պակասում է գլուխը, աջ թևը և ձախ ձեռքի դաստակը)։ Հագին նուրբ խիտոն է, որը բարակ գոտիով պիրկ կապված է կրծքի տակ և ցած է սահել՝ մերկացնելով ձախ ուսը։ Վրայից ձգած հիմմատայը, պարուրելով մարմինը, ծանր ու շքեղ ծալքերով իջնում է պատվանդանին։ Իրանի վերին մասում թեթևակի ձախ հակված կնոջ կեցվածքը՝ վեր բարձրացրած աջ ուսով, թեթևակի ծալված աջ ոտքով, հագուստի ծալքերի գծով, քանդակին հաղորդում են նրբագեղություն և սեթևեթելի նազելիություն, որը բնորոշ է Աֆրոդիտե աստվածուհու արձաններին։ Արձանը Հայաստանում հայտնաբերված ուշ հելլենիստական ժամանակաշրջանի բարձրարվեստ ստեղծագործություն է։ Ուսումնասիրողների կարծիքով՝ Պրաքսիտելեսի կամ նրա դասական դպրոցի նրբին և շքեղ կերպարների վերարտադրություն է և կրում է Էգեյան կղզիների կամ Փոքր Ասիայի քանդակարվեստին բնորոշ գծերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գանձեր Հայաստանի պատմության թանգարանից. Երևան: Հայաստանի պատմության թանգարան. 2019. էջ 169.