Կնոջ ապաճորտացման թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնոջ ապաճորտացման թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ՏեղագրությունՄոսկվա
Հիմնադրվել է1920
Քարտեզ
Քարտեզ

Կնոջ ապաճորտացման թանգարան (ռուս.՝ Музей раскрепощения женщины), թանգարան, որը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գտնվում էր Նովոդևիչի վանքում[1][2]։

1922 թվականին Խորհրդային կառավարությունը փակեց Նովոդևիչյան վանքը[2][3][4]` նրա սենյակներում ստեղծելով «Արքայադուստր Սոֆյա կառավարման ժամանակաշրջանի և ստրելեցյան խռովությունների թանգարան»[1], որը հետագայում վերանվանվել է «Կնոջ ապաճորտացման թանգարան»[5][6][7]։ Հիմնադրման տարեթիվը որոշ հետազոտողներ համարում են 1922 թվականը[3][4][2], սակայն, այլ տվյալներով, թանգարանը բացվել է 1930-1931 թվականներին[1][7][8][9]։

Ցուցադրությունը բացահայտել է կրոնի դերը կանանց ճորտացման գործընթացում, ինչպես նաև հանրայնացրել է արտադրական և հասարակական գործընթացներում կանանց ներգրավվածության գաղափարը[8][9]։ Օրինակ` կազմակերպվել են այնպիսի ցուցահանդեսներ, ինչպիսիք են՝ «Կնոջ աշխատանքն ու կենցաղը», «Կրոնը և կինը», «Հոկտեմբերն ու կինը»[10]։ Թանգարանի ղեկավարն էր Ֆ. Սելեզնյովը[11][12]։

Որոշ տվյալների համաձայն՝ 1926 թվականին թանգարանը վերափոխվել է «Նովոդևիչյան վանք» պատմա-կենցաղային և արվեստի թանգարան[3][4]։ Նաև կարծիք կա, որ այն փակել են միայն 1934 թվականին՝ վերածելով Պատմական թանգարանի մասնաճյուղի[1][9][2][5]։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ցուցահանդեսի լուծարումից հետո հիմնադրամները բաշխվել են թանգարանային այլ հաստատությունների միջև։ Սակայն տեղեկություններ կան, որ առարկաների մի մասը փոխանցվել է ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարություն[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ашарина Н. А. Проблемы экспозиционной и фондовой работы. — М.: Государственный исторический музей, 1987. — 159 с.
  2. Государственный исторический музей Труды Государственного исторического музея. — М.: Государственный исторический музей, 1987. — Т. 64—66.
  3. Глушкова В. Г. Православные святыни Москвы. — М.: Вече, 2007. — 540 с. — ISBN 5953322739, 9785953322737
  4. Формозов А. А. Муромские исследователи каменного века // Российская археология. — 2001. — С. 148.
  5. Мосты. — Frankfurt: в, 2005. — Т. 7—8.
  6. Каспаринская С. А. Музей и власть: сборник научных трудов. — М.: Научно-исследовательский институт культуры, 1991. — Т. 1.
  7. Каулен М. Е. Музеи-храмы и музеи-монастыри в первое десятилетие Советской власти. — М.: Луч, 2001. — 163 с.
  8. Культурологические исследования в Сибири. — М.: Издательство педагогического института, 2003. — Т. 9—11.
  9. Купряшина Т. Б. Уваровские чтения: русский православный монастырь как явление культуры : история и современность. — Муром: Муромский историко-художественный музей, 2001. — Т. 3. — 250 с.
  10. Паламарчук П. Г., Демченко А. Сорок сороков: Кремль и монастыри. — М.: АО «Книга и бизнес», 1992.
  11. Чубарьян А. О., Ищенко В. В., Кордонский С. Г., Мироненко С. В., Молчанов Д. В., Островский М. В., Пыжиков А. В., Ткач О. П., Фурсенко А. А., Хвостова Д. О. Всемирная история. Энциклопедия. — М.: ОЛМА Медиа Групп, 2006. — Т. 7. — 240 с. — ISBN 5373002526, 9785373002523
  12. Янин В.Л., Российский институт культурологии Российская музейная энциклопедия. — М.: «Прогресс»; РИПОЛ Классик, 2005. — 845 с. — ISBN 5790533183, 9785790533181