Կյարդլա (օդանավակայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օդանավակայանը

Կյարդլա, օդանավակայան Էստոնիայում, Հիյումաա կղզու Կեռդլա քաղաքից 7 կմ արևելք։ Ունի 1520 մ երկարության և 30 մ լայնության ասֆալտապատ թռիչքուղի, որի ուղղությունն է 14/32։ Թռիչքուղին արդիականացվել է 1998 թ․–ին։

Կյարդլա օդանավակայանը բացվել է 1963 թ․–ին։ Հետագա տարիներին գործել է բավականին ակտիվ՝ կանոնավոր թռիչքներ կազմակերպելով դեպի Տալլին, Հաապսալու, Վոռմսի, Կուռեսաառե, Ռիգա, Պյառնու, Վիլյանդի և Տարտու, ինչպես նաև չարտերային չվերթեր տարբեր ուղղություններով։ 1987 թ․–ին ուղևորների հոսքը կազմել է 24335 մարդ, սակայն 1991 թ․–ին կտրուկ նվազել է կապված ԽՍՀՄ փլուզման հետ։ 1995 թ․–ին ուղևորափոխադրումների քանակը կազմել է ընդամենը 727 մարդ։ Օդանավակայանի արդիականացումից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է և 2012 թ․–ին արդեն կազմել 9700 մարդ։

Օդանավակայանը, ցավոք, զերծ չի մնացել աղեներից։ 2001 թ․–ի նոյեմբերի 23–ին Տալլինից Կյարդլա ուղղությամբ թռչող Ան-28 ինքնաթիռը 17 ուղևորներով վթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով երկու ուղևոր զոհվել են[1]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Упал самолет Таллинн-Кярдла (21.55)»։ Майя Бурлака։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին